23 / Հունվար / 2020 : 14-14

Նոր Xiaomi և Playstation 5. շաբաթվա տեխնոլոգիական անդրադարձը

 

Windows 7-ի աջակցության դադարեցումից մինչև PlayStation 5-ի առաջին լուսանկարը:

Անցյալ շաբաթ հիշվեց Android-ով աշխատող մի քանի ֆլագմենների  և Sony-ի նոր խաղային վահանակի պատկերների հրապարակմամբ: Վերջինիս հաջողվել է շատ աղմուկ բարձրացնել, չնայած, որ դեռ հեռու է դրա պաշտոնական անոնսը: Հիշենք վերջին յոթ օրերի այս և այլ հետաքրքիր իրադարձությունները:

Microsoft-ը դադարեցրել է Windows 7-ի աջակցությունը և թողարկել է նորացված Edge-ը

Դեռ կարող եք փորձել անվճար ստանալ Windows 10-ը:

2020 թվականի հունվարի 14-ից Microsoft-ը դադարեցրել է Windows 7-ի անվճար աջակցությունը: Այդ օրվանից համակարգի օգտվողները չեն կարողանում ստանալ թարմացումներ և անվտանգության փաթեթները, որոնք պաշտպանում են դրանք կրիտիկական խոցելիություններից: Այն դեպքում, երբ համակարգում առկա է որևէ խնդիր, տեխնիկական աջակցությունը նույնպես չի օգնի:

Microsoft-ը հայտարարել է Windows 7-ի համար  աջակցման ավարտի մասին՝ փորձելով մղել օգտվողներին անցում կատարել Windows 10-ին: Այնուամենայնիվ, շատերը շարունակում են օգտագործել համակարգը, որը թողարկվել է ավելի քան 10 տարի առաջ: Եթե ​​հավատում եք Net Applications- ի տվյալներին, ապա բոլոր ԱՀ-երի (անձնական համակարգիչ) և նոութբուքերի մոտ մեկ երրորդը (32,74%) աշխատում է Windows 7-ով:

Microsoft-ը նաև թողարկել է նորացված Edge բրաուզերի առաջին հանրային տարբերակը, որը մշակվել է Chromium շարժիչով: Մոտ ժամանակներս այն Windows 10-ի ստանդարտ բրաուզերը կփոխարինի համակարգի թարմացումներից մեկով: Ով չի ցանկանում սպասել, կարող է ծրագիրը ներբեռնել ընկերության պաշտոնական կայքից:

Xiaomi Mi 10 ֆլագմենի առաջին լուսանկարները

Առջևի մասում այն նման կլինի Samsung-ի լավագույն սմարթֆոններին:

Վերջերս համացանցում հրապարակվեց Xiaomi Mi 10 սմարթֆոնի առաջին տարբերակը, որը ստեղծվել էր լուրերի հիման վրա: Այժմ հայտնվել են կենդանի լուսանկարներ, որոնք մասամբ հաստատում են նախորդ արտահոսքերը:

Չինական ինսայդերների կողմից տեղադրված նկարները ցույց են տալիս Xiaomi Mi 10-ը երկու կողմից: Հետևում այն նման կլինի իր նախորդ տարբերակին, բայց առջևում, մի փոքր կոր էկրանով և սելֆի խցիկի համար նախատեսված անցքի պատճառով, այն ավելի շատ հիշեցնում է Samsung-ի ֆլագմենները:

Նշվել են 2019 թվականի ամենաբեռնված բջջային խաղերն ու ծրագրերը

Tensor Tower վերլուծական ընկերությունը պատրաստել է զեկույց 2019-ի չորրորդ եռամսյակում՝ հոկտեմբերից մինչև դեկտեմբեր,  ամենաշատ ներբեռնված հավելվածների մասին։ Համաշխարհային ցուցակը գլխավորում են Facebook-ի և չինական TikTok սոցիալական ցանցի չորս ծառայությունները:

AppStore-ում TikTok-ը, YouTube-ը և Instagram-ը գլխավորում են ցուցակը, իսկ Google Play-ում` WhatsApp-ը, TikTok-ը և Facebook-ը:

Ցուցակում տեղ է գտել նաև հայկական PicsArt-ը։

PlayStation 5-ի առաջին լուսանկարները բուռն արձագանք են առաջացրել համացանցում

PlayStation 5-ի առաջին պատկերները, որոնք ցույց են տալիս սարքի դիզայնը, հայտնվել են համացանցում: Դրանք հրապարակվել են նույն օգտատիրոջ կողմից, որը նախկինում ցուցադրում էր սարքի տարբերակը մշակողների համար:

Հորիզոնական դիրքում սարքը նման է PS4-ին, բայց ուղղահայաց այն ավելի շատ նման է Xbox 360 S-ին:

Համացանցում նոր խաղային վահանակի դիզայնը միանշանակ չընդունվեց։ Օգտատերերն այն նմանեցնում են X  տառի կամ խաղաքարտերի տուփի։

Սարքը դարձել է մի շարք մեմերի պատճառ և մի քանի օր շարունակ քննարկվում էր սոցցանցերում։

Author's cover photo
Ամսաթիվ 23 / Հունվար / 2020 : 14-14
Հրապարակման հեղինակ՝ Սուսաննա Գևորգյան

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։

Դիտվել է 7582անգամ
Վերջին լուրեր