06 / Ապրիլ / 2020 : 18-21

Hi tech-ի «տիրակալները». ԱՄՆ-ի 10 ամենահարուստ IT գործարարները

Հեղինակավոր Forbes հանդեսը ներկայացրել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը, որում ներդրումային ոլորտից հետո ամենաշատ ներկայացուցիչներն ունի տեխնոլոգիական ոլորտը։ Ցուցակի առաջատար եռյակում կա hi tech-ի միանգամից 2 «տիրակալ»՝ Microsoft-ի ու Oracle-ի հիմնադիրներ Բիլ Գեյթսն ու Լարի Էլիսոնը։

Ստորև ներկայացնում ենք ԱՄՆ-ի 10 ամենահարուստ IT գործարարների վարկանիշային աղյուսակը.

1. Ջեֆ Բեզոս


55-ամյա Բեզոսը զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Amazon.com-ի գլխավոր տնօրենի կարողությունը գնահատվել է 131.0 մլրդ դոլար։

 

2. Բիլ Գեյթս


Ցուցակում Microsoft-ի 63-ամյա հիմնադիրը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ Նրա կարողությունը գնահատվում է 96,0 մլրդ դոլար։

3. Լարի Էլիսոն


74-ամյա գործարարը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։ Oracle-ի գլխավոր տնօրենի կարողությունը գնահատվում է 62,5 մլրդ դոլար։

4. Լարի Փեյջ


Google-ի գլխավոր տնօրենը զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։ 46-ամյա գործարարի կարողությունը գնահատվում է 50,8 մլրդ դոլար։

5. Մարկ Ցուկերբերգ

 

Facebook-ի տնօրենների խորհրդի նախագահն ու գլխավոր տնօրենը եզրափակում է լավագույն քսանյակը։ 35-ամյա Ցուկերբերգի կարողությունը գնահատվում է 62,3 մլրդ դոլար։

6. Սերգեյ Բրին


Բրինը զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։ Google X ենթաճյուղի 46-ամյա ղեկավարի կարողությունը կազմում է 49,5  մլրդ դոլար

7. Սթիվ Բալմեր


Microsoft-ի գլխավոր տնօրեն Բալմերը գտնվում է 7-րդ հորիզոնականում։ 64-ամյա գործարարի կարողությունը կազմում է 56,2 մլրդ դոլար։

8. Մայքլ Դել


Նա զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։ Dell-ի 55-ամյա գլխավոր տնօրենի կարողությունը գնահատվել է 15.9 մլրդ դոլար։

9. Փոլ Ալեն


Forbes 400-ում Ալենը զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։ Նրա կարողությունը գնահատվել է 15.8 մլրդ դոլար, որի մի մասը գալիս է Microsoft-ից, մյուս մասն էլ՝ մասնավոր ներդրումներից։

10. Չարլզ Էրգեն


Forbes 400-ում Էրգենը զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։ Dish Network- ու Echostar-ի 67-ամյա գլխավոր տնօրենի կարողությունը կազմում է 12.4 մլրդ դոլար։

Դիտվել է 11269անգամ
Վերջին լուրեր