06 / Ապրիլ / 2020 : 18-53

Գիտնականները ձայնագրել են պինգվինների «ստորջրյա խոսակցությունը»

Հարավաֆրիկյան Հանրապետության Նելսոն Մանդելայի անվան համալսարանի գիտնականներն առաջին անգամ տեսաձայնագրել են, թե ինչպես են պինգվինները «խոսում» ջրի տակ: Այս մասին տեղեկացնում է sciencealert.com կայքը:

Առաջ գիտնականները նկարահանման տեխնիկական դժվարությունների պատճառով ոչինչ չգիտեին պինգվինների ստորջրյա վոկալիզացիայի մասին, սակայն այս անգամ գիտնականներին հաջողվել է տեխնիկան տեղադրել մի քանի պինգվինի մեջքին:

Արդյունքում գիտնականները 203 տեսանյութեր են ստացել: Հատկանշական է, որ վոկալիզացիայի 73%-ը գրանցվել է սուզման ստորին փուլում:

Ձայների կեսից ավելին պինգվինները հանել են որսի ժամանակ: Նրանք «խոսում են» որսին հետապնդելու նպատակով իրենց ընթացքն արագացնելուց, ինչպես նաև որսին բռնելու փորձից հետո:

Պարզվել է, որ ենթանտարկտիկական պինգվինները ջրի տակ իրար ազդանշան են տալիս խմբերի ձևավորման ժամանակ, իսկ աֆրիկյանները` միասին լողալու ընթացքում և ձկան խայծի համար:

Գիտնականները դեռևս չգիտեն՝ ինչպես է պինգվիններին հաջողվում ձայներ հանել 200 մետրի չափ մեծ խորության վրա:

Դիտվել է 10394անգամ
Վերջին լուրեր