09 / Ապրիլ / 2020 : 21-34

Աշխարհի ամենաթանկ ծաղիկները
 

Ծաղիկները, անխոս, բնության ամենագեղեցիկ ստեղծագործություններն են: Բուսական աշխարհի այս ներկայացուցիչների բազմազանությունը դրանց մեծ մասը դարձնում է հասանելի յուրաքանչյուրի համար:

Բայց գոյություն ունեն ծաղիկների էկզոտիկ, հազվագյուտ տեսակներ, որոնցից կազմված ծաղկեփունջը` թանկ գնի հաշվին դառնում է շքեղ նվեր:

1. Դրախտավարդ

Դրախտավարդի մեկ ծաղկի միջին արժեքը կազմում է 6.5 դոլար: 

2. Գլորիոզա

Գլորիոզայի մեկ ծաղկի միջին գինը կազմում է 10 դոլար: 

3. Ծիածանային վարդեր

Մեկ գունավոր ծաղկի գինն է 10 դոլար, իսկ 30 վարդից բաղկացած ծաղկեփունջը կարժենա 325 դոլար: 

4. Գիշերվա թագավոր

Կակաչի տեսակ, որն ունի մուգ մանուշակագույն երանգ: Տվյալ պահին սև կակաչի սոխուկի գինը կազմում է 15-20 դոլար: 

5. Պիեր դը Ռոնսար կամ Էդեն Ռոուզ

Վարդի հանրահայտ տեսակ Eden Rose-ի (դրախտային վարդ) մեկ ծաղիկը գնահատվում է 20.5 դոլար: 

6. Sweet Juliet

Վարդի այս տեսակի ստեղծման համար անգլիացի սելեկցիոներ Դեյվիդ Օսթինը ծախսել է մոտ 15.8 մլն դոլար և 15 տարվա քրտնաջան աշխատանք: Sweet Juliet-ի փոքրիկ ծաղկեփունջն արժի 150 դոլար, իսկ մի ծաղկի գինը կազմում է 25 դոլար: 

7. Մեդինիլլա

Նուրբ վարդագույն ծաղիկներով այս բույսը տարածված է արևադարձային Աֆրիկայում և Խաղաղ օվկիանոսի որոշ կղզիներում: Այս ծաղկի գինը տատանվում է 50-150 դոլարի սահմաններում: 

8. «Կինաբալուի ոսկին» խոլորձ

Այս ծաղիկը համարվում է աշխարհի ամենաթանկ ծաղիկներից մեկը: Այն ամբողջ մոլորակում աճում է միայն մեկ վայրում` Կինաբալու լեռան վրա: «Կինաբալուի ոսկու» համար պետք է վճարել 5-6 հազար դոլար: 

9. Shenzhen Nongke

Չինացի սելեկցիոներների մի խումբ, 8 տարի տևած աշխատանքի արդյունքում ստեղծել է աշխարհի ամենաթանկ ծաղիկը` խոլորձի արհեստական տեսակը` Shenzhen Nongke անվանումով: Մեկ ծաղկի գինը կազմում է 202 հազար դոլար: 

Դիտվել է 40319անգամ
Վերջին լուրեր