Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Մարտ / 2024 : 16-07

Հայաստանում կայացել է «Fashion with stars» խորագրով շքեղ ցուցադրությունը՝ դիզայներ Քրիստինե Գրիգորյանի տնօրինությամբ

Մարտի 23-ին, ժամը 18 . 00 –ին, Vivaldi Hall ռեստորանային համալիրում, Kwisty Fashion Studio-ն՝ դիզայներ Քրիստինե Գրիգորյանի տնօրինությամբ, կազմակերպեց նորաձևության երեկո՝ «Fashion with stars» խորագրով։
Kwisty բրենդը, որը ստեղծել է Հայաստանի նորաձևության աշխարհում հայտնի դիզայներ Քրիստինե Գրիգորյանը ,մարտի 23-ին դարձավ 12 տարեկան։

Կրել հայկականը՝ սա է բրենդի ինքնատիպությունը, որը տարեցտարի դառնում է առավել նորաձև։
Ցուցադրվեց 3 հավաքածու՝ կոկտեյլային, դպրոցական և սպորտային։

Սպորտային նոր հավաքածուի ցուցադրությունը բացառիկ և աննախադեպ էր։

Kwisty ոճով բեմահարթակ դուրս եկան նաև հայտնի բլոգերները և սպորտսմենները, որոնց թվում՝ ՀայկՖրիսթայլը, Սպարկը, Մայիսը, Միշան, Յուսուֆ Օտուբանջոն՝ «Փյունիկ» ակումբից և այլոք։
Նորաձևության երեկոն, ինչպես միշտ, կրեց բարեգործական խոսք։
Պրոֆեսիոնալ մոդելների հետ քայլեցին նաև Գավառի մանկատան սաները։
Քրիստինե Գրիգորյանը, ով պարբերաբար այցելում է սաներին, առնչվում նրանց առօրյա խնդիրներին, հերթական անգամ անակնկալ և անհրաժեշտ նվեր ուղարկեց Գավառի մանկատուն։

Բացի այդ, հայտարարվեց նկարազարդ շապիկների վաճառք՝ սիմվոլիկ գներով։ Դրանց հասույթը ստացան նկարազարդման հեղինակները՝ մանուկների տան սաները։
Իրենց ելույթներով հաճելի զգացողություններ պարգևեցին սիրված երգիչները՝արցախցի ռեպեր Լյոկան, Մարբեյը, Թամար Արաքսը։
Միջոցառումը վարեց հայտնի հեռուստահաղորդավար և շոումեն Ներսես Ավետիսյանը։
Դիտվել է 16924անգամ
Վերջին լուրեր