03 / Ապրիլ / 2024 : 15-13

Հզոր երկրաարժ Թայվանում․ կան զոհեր և վիրավորներ

Թայվանում՝ 25 տարվա ընթացքում առաջին անգամ, տեղի է ունեցել հղոր երկրաշարժ՝ 7,2 մագնիտուտ ուժգնությամբ։ Վիրավորվել է ավելի քան 800 մարդ, անհայտ կորած են համարվում 50-ը։ Կա 9 զոհ։ Երկրաշարժի էպիկենտրոնն է եղել Հուալիեն քաղաքը, սակայն երկրաշարժից հետո մի քանի տասնյակ հետցնցումներ են եղել, մասնավորապես՝ Թայպեյ քաղաքում։ Շուրջ 131 մարդ մինչ այժմ գտնվում է պարփակման մեջ՝ փլուղված կամ կիսափլուզված շենքերում, որոնցից շատերը երկրաշարժի ժամանակ զգալիորեն թեքվել են։ 50 աշխատակից էլ մնացել է Silk’s Place Hotel Taroko-ի ավտոբուսներում, որի հետ կապ հաստատել չի ստացվում։ Նշվում է, որ փլուղվել են նաև էպիկենտրոնի մի քանի խոշոր կամուրջներ։
Դիտվել է 10647անգամ
Վերջին լուրեր