Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Ապրիլ / 2024 : 15-43

Apple-ը և Amazon-ը իրականացրել են աշխատողների մասայական կրճատումներ, պատճառը գիտության զարգցումն է

Խոշորագույն ընկերությունները, ինչպիսիք են Apple-ը, Amazon-ը և Google-ը սկսել են հաստիքների մեծաքանակ կրճատումներ, որոնք մասնավորապես կապված են ծրագրերի չեղարկման և արհեստական բանականության զարգացման հետ։

Apple-ը չեղարկել է իր էլեկտրական մեքենայի ստեղծման ծրագիրը և աշխատանքից ազատել շուրջ 600 աշխատակցի, որոնք աշխատում էին ծրագրի վրա։ Չնայած հզորությանը, Apple-ը համեմատաբար ավելի քիչ կրճատումներ է իրականացնում, քան մյուս ընկերությունները, բայց և նշում, որ «ոչ մի ընկեություն առանց կրճատումների գոյատևել չի կարող»։ Ծրագիրը չեղարկելու հիմնական պատճառը ընկերության՝ մեքենա ստեղծելու և նման մեծ ծրագիր ունենալու անպատրաստությունն է։ Աշխատակիցները գտնում են, որ նման լուրջ մոդել ստեղծելու համար կպահանջվեն տարիներ և ահռելի գումար, որը կարելի է այժմ ներդնել այլ, ավելի արդիական ծրագրերի, օրինակ՝ արհեստական բանականությամբ աշխատող սարքերի մեջ։ Նշվում է նաև, որ էլեկտրական մեքենայի գաղափարի վրա աշխատող լավագույն աշխատակիցները տեղափոխվել են հենց արհեսստական բանականության զարգացման բազաներ։

Amazon ընկերությունը կրճատումներ է իրականացնում իր AWS-ի մասնաճյուղերում, նշելով, որ որոշումը թեև բարդ էր, բայց անհրաժեշտ՝ ընկերության ներդրումները զարգացնելու և նոր ծրագրերի ստեղծման համար։ Հավելենք, որ անցյալ տարի ընկերությունը կատարել է աշխատատեղերի շուրջ 168.032 կրճատում, որը 72%-ով ավելի է 2022-ի տվյալներից։
Դիտվել է 8645անգամ
Վերջին լուրեր