Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Ապրիլ / 2024 : 16-58

Փոթորիկ և ջրհեղեղ Դուբայում․ ինքնաթիռները չեն կարողացել վայրեջք կատարել

Արդեն երեք օր է, ինչ Դուբայի փողոցները հեղեղված են "օվկիանոսներով" և փոթորիկի հետևանքով աաջացած ավիրածություններվ։ Հազարավոր մեքենաներ մնացել են ջրի տակ, իսկ տանիքները, տան հատվածներ և ծառեր տեղից պոկվելով ուղղակի թռչում են օդում։
Փոթորիկը ԱՄԷ էր հասել Օմանից, որտեղ դեռ կիրակի օրվանից խափանվել էին ինտերնետային և բջջային կապերը։ Երեքշաբթի օրը փոթորիկն արդեն հեղեղել էր Դուբայի փողոցները՝ հանգեցնելով ոչ միայն ավերածությունների, այլև՝ ջրհեղեղի։
Ըստ ԱՄԷ-ի եղանակային տվյալների՝ նման հզոր փոթորիկ չէր եղել 1949-ից մինչ այսօր։
Քաղաքն անձևով սուզվել էր մոտ 142 միլիմետր ։
Դուբայն հայտնի է իր անապատային կլիմայով և ոչ հաճախ է ունենում նման ուժգին տեղումներ։ Մասնագետների ուսումնասիրությունները փաստում են, որ նման անոմալ երևույթներ տեղի են ունենում գլխավորապես գլոբալ տաքացման և աշխարհում եղանակային կտրուկ փոփոխությունների արդյունքում ։
Աղետը վնաս է պատճաառել քաղաքների 3 միլիոնից ավել բնակչության, որոնք օրեր շարունակ չեն կարողանում դուրս գալ տներից։

Խափանվել է կապը նաև որոշ ինքնաթիռների և ավիաընկերությունների հետ, որոնք չեն կարողացել վայյրեջք կատարել։
Վերջին տվյալներով՝ ԱՄէ-ն սահմանել է տեղումների աննախադեպ ռեկորդ գինեսի գրքում։
Դիտվել է 3509անգամ
Վերջին լուրեր