Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Ապրիլ / 2024 : 15-06

«Մահվան կղզի»․ ի՞նչ փորձարկումներ էին իրականացվում երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ

Երկորորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Բրիսանիայի Գռուինարդ կղզին ամբողջությամբ մեկուսացվեց՝ մարդկանց ոչ հայտնի պատճառներով։ Այնտեղ կատարված իրադարձությունների մասին չկար ոչ մի տեղեկություն մինչև 1990-ական թվականները։ Կառավարությունը վճարում էր կղզուց տեղահանված բնակիչներին և արգելում նրանց երբևիցե վերադառնալ անտեղ։ Միայն պատերազմից 20 տարի անց բացահայտվեց առեղծվածային «մահվան կղզու» գաղտնիքները, որի ամբողջական պատկերը հայտնի է քչերին։ Գռուինարդի մեկուսացման իրական նպատակն այնտեղ բիոլոգիական սիբիրախտ ստեղծելն էր, որը կլիներ մահացու և, փոխանցվելով մսից մարդկանց, Գերմանիայում կդառնար միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ։ Սիբիրախտի համախտանիշները սովորաբար հայտնի են դառնում վարաքվելուց որոշ ժամանակ անց, բայց ունենում են արագ և անդառնալի հետևանքներ։ Սննդի միջոցով վարաքը փոխանցվելու էր կովերին և գառներին, որոնց միսը այնուհեև վարաքելու էր բնակիչներին։ 522 քառակուսի մետր տարածքով կղզում սկսվեցին փորձարկումները դեռևս 1943-ին։ Վարաքը ամբողջովին տարածվեց կղզում և վարաքեց այնտեղ փորձրկման համար տեղափոխված գառներին։ Ընդհամենը մեկ ամսվա ընթացքում բոլոր կենդանիներն արդեն սատկել էին՝ ունենալով սարափելի այտուցներ։ Սա նշանակում էր՝ բիոլոգիական նոր զենքի ստեղծումը հաղջողվել էր և կարելի էր այն օգտագործել արդեն Նացիստական Գերմանիայում։ Սակայն ծրագրի կասեցման և վարաքի ամբողջական ոչնչացման պատճառ հանդիսացան Բրիտանիայի դաշնակիցների ակնհայտ առավելության աճը պատերազմի դաշտում, ինչը նվազեցրեց կտրուկ քայլերի անհրաժեշտությունը։ Բայց նույնիսկ հիվանդության ամբողջական վեացումից հետո սիբիրախտի բակտերիան դեռ տարածված էր կղզում, հատկապես՝ հողի մեջ։ Անհնար էր կղզին օգտագործել բնակության կամ օգտագործման որևէ նպատակով, իսկ բակտերիայի ամբողջականը ոչնչացումը պահանջւմ էր տասնյակ տարիներ։ Վերջապես, 1990 թվականին կղզին հայտարարվեց «ապահով» և թույլատրվեց այնտեղ մուտքը, սակայն վարաքը դեռևս առկա է հողում և հնարավոր է հանդիսանա այնտեղ ապրող մարդկանց մոտ՝ առողջական խնդիրների առաջացման։
Դիտվել է 7002անգամ
Վերջին լուրեր