22 / Ապրիլ / 2024 : 15-46

Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում. հրդեհը ժամեր անց մարվել է

Ապրիլի 22-ին՝ ժամը 12։36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մալաթիա» տոնավաճառում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ: Ժամեր հետո՝ 15։00-ի սահմաններում, հչշեջները կարողացել են մարել կրակը։ Բարեբախտաբար, այսօր տոնավաճառը փակ է եղել և աշխատակիցներ և հաճախորդներ չեն տուժել։
Դիտվել է 1201անգամ
Վերջին լուրեր