20 / Մայիս / 2020 : 21-35

Նախիջևանի կայազորի զորքերում շարունակվում են զորավարժությունները․ ռազմական փորձագետ (լուսանկարներ)

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրում է․

«Նախիջևանի կայազորի զորքերում շարունակվում են զորավարժությունները Նախջևանի կայազորի պետ, գեներալ-լեյտենանտ Քարամ Մուստաֆաևի գլխավորությամբ։ Այսօրվա զորավարժությունների սցենարով գործի է դրվել նաև կապի միջոցները, որոնք գործում են ռադիո-էլեկտրոնային խլացուցիչների պայմաններում։

Նախիջևանի կայազորի զորքերին, ըստ զորավարժության սցենարի, օգնության են հասնում այլ զորքեր։ Եվ հենց այստեղ մարտ վարողները և օգնության հասնողները փոխանակվում են ինֆորմացիայով։

Այնուհետև, հակառակորդի թիկունքում իրականացնում են դիվերսիոն գործողություններ, որից հետո հրթիռահրետանային զորքերը և ՀՕՊ-ը անցնում են ռազմական գործողությունների։


Ինչպես նաև զորքերի մանևրելու դրվագներ են ցուցադրվել։
Այստեղ ինձ հետաքրքրեց, թե խոսքն ինչ լրացուցիչ ուժերի մասին է, որ նաև պետք է ինֆորմացիոն փոխանակում լինի»։

Կարեն Հովհաննիսյան
 

Դիտվել է 43299անգամ
Վերջին լուրեր