Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Ապրիլ / 2024 : 16-17

Ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար մայրաքաղաքի երթևեկությունը կսահմանափակվի

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ՝ ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին՝ ժամը 19․00-ից, երթևեկությունը կսահմանափակվի մայրաքաղաքի մի քանի փողոցներում։ Մասնակի կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, Ամիրյան փողոցում, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում, Օրբելու և Կիևյան փողոցներում։

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին՝ ժամը 06.00-ից, կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից՝ Աթենքի փողոց, Հրազդանի կիրճի Երևանի ՀԷԿ-ի հարակից կամրջից Իսակովի պողոտա ուղղությամբ, Վերֆելի փողոցը՝ դեպի Բրազիլիայի հրապարակ ուղղությամբ։
Բացի դրանից՝ նույն օրը՝ ժամը 8․30-ից 11․00-ն, պետական արարողական միջոցառման մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով փակ է լինելու մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Դիտվել է 1962անգամ
Վերջին լուրեր