26 / Ապրիլ / 2024 : 16-30

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են Ռիշի Սունակին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով:Փաստաթղթի հիմնական հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիկան եպիսկոպոսներ, ինչպես նաև կաթոլիկ անդամ Լորդերի պալատից : Վարչապետ Ռիշի Սունակին ուղղված նամակում եկեղեցիների ղեկավարները հայտարարել են, որ նման պաշտոնական ճանաչումը ոչ միայն խորհրդանշական նշանակություն ունի, այլև վայրագությունների դեմ հստակ հայտարարություն է, ինչպես նաև քայլ՝ ապագա ցեղասպանությունները կանխելու համար:Նամակում քրիստոնյա առաջնորդները նշելեն, որ Միացյալ Թագավորությունը միշտ եղել է համաշխարհային ասպարեզում մարդու իրավունքների և արդարության պաշտպանության առաջնագծում։ Պատմական անձինք, ինչպիսիք են նախկին վարչապետներ Դևիդ Լլոյդ Ջորջը և Սըր Ուինսթոն Չերչիլը, բացահայտ խոսել են 1915-1923 թվականներին Հայոց ցեղասպանության մասին։ Նրանց նաևհիշեցրել են, որ Միացյալ Թագավորության առանցքային դաշնակիցները, ինչպիսիք են Միացյալ Նահանգները և մի քանի եվրոպական երկրներ, պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։Անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին՝ դրանք որակելով էթնիկ զտում: Հոգևորականները նշել են նաև, որ Լեռնային Ղարաբաղի իննամսյա շրջափակումը Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության սկիզբն էր։
Դիտվել է 1054անգամ
Վերջին լուրեր