Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Մայիս / 2020 : 21-59

Փաթեթներ՝ 8.000 սոցիալապես անապահով ընտանիքներին

Երեկ դեսպան Թրեյսին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիսերը շրջեցին Հայկական Կարմիր խաչի ընկերությունում և հետևեցին ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ ձեռք բերված պարենի ու հիգիենայի պարագաների փաթեթավորման և նախապատրաստման աշխատանքներին, որոնք կտրամադրվեն Հայաստանի տարբեր բնակավայրերում ապրող 8.000 սոցիալապես անապահով ընտանիքների։

Ինչպես տեսնում եք, աշխատանքների ընթացքում ձեռնարկված են բոլոր պաշտպանական միջոցները։
Ուրախ ենք գործակցել Եվրամիության հետ և աջակցել Հայկական կարմիր խաչի ընկերությանը և ՀՀ կառավարությանը ՔՈՎԻԴ19-ի արձագանքման աշխատանքներում։
Լուսանկարները՝ Հայկական կարմիր խաչի ընկերություն

Դիտվել է 26767անգամ
Վերջին լուրեր