03 / Մայիս / 2024 : 15-58
Համաշխարհային բանկը $116 միլիոնով կաջակցի Հայաստանի կայուն և ներառական զարգացմանը
Համաշխարհային բանկի գլխավոր խորհուրդը հաստատել է Հայաստանին ուղղված $116 միլիոնին համարժեք գումարով աջակցելու ծրագիրը: Զարգացման քաղաքականության այս գործառնությունը իր մեջ ներառում է Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի ֆինանսավորումը՝ €92․3 միլիոնով, ինչը համարժեք է $100 միլիոնին եւ «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի» դրամաշնորհը՝ $16 միլիոն գումարի չափով։Համաշխարհային Բանկի տվյալներով՝ բյուջետային աջակցությունը Հայաստանի կառավարությանը կօգնի ստեղծել կլիմայական դիմակայունության եւ ապագա ցնցումներից խոցելիության նվազեցման հատուկ միջոցներ։
«Զարգացման քաղաքականության այս գործառնությունն օժանդակում է Հայաստանում սոցիալական հավասարության բարելավման, մարդկային կապիտալի հզորացման, լավ կառավարման ուժեղացման եւ կլիմայի փոփոխության մեղմացման եւ հարմարվողականության խթանման համար նախատեսված բարեփոխումների փաթեթի»,- իր խոսքում նշել է Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։ Նախատեսված գործառնությունը կնպաստի բարեփոխումների հետեւյալ ոլորտներում․
• Կլիմայի փոփոխության մեղմացման եւ հարմարվողականության խթանում եւ շրջակա միջավայրի կառավարման կարգավորման դաշտի բարելավում․
• Անձանց հավասարության բարելավում եւ մարդկային կապիտալի զարգացման խթանում․
• Հակակոռուպցիոն շրջանակի հզորացում եւ արդարադատության ոլորտում արդյունավետության բարձրացում։
Դիտվել է
5110անգամ
Դիտեք նաև
10 / Մարտ / 2020
Հրապարակվեց Ամերիա ընկերության բացառիկ հետազոտությունը` ՓՄՁ ոլորտի ներկա վիճակի ու զարգացման...
Ամերիա ՓԲ ընկերությունը իրականացրել է Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն...
01 / Ապրիլ / 2020
ՀՀ-ում կարող է վարակվել մարդկանց մինչեւ 4.7 %-ը
Մեդիամաքս: Օքսֆորդի համալսարանի Մարդկության ապագայի ինստիտուտի (Future of Humanity Institute) գիտնականները մոդելավորման հարթակ են գործարկել: Համադրելով տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը,...
01 / Ապրիլ / 2020
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բուժանձնակազմից աշխատանքային գործուղման են գնացել Նորք ինֆեկցիոն
Հաշվի առնելով նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը` մասնագիտական փոխօգնության շրջանակներում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը մարտ ամսից Նորք ինֆեկցիոն հիվանդանոց է գործուղել...
01 / Ապրիլ / 2020
Չգիտեմ, թե ումից եմ վարակվել . բացառիկ հարցազրույց կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ
Չգիտեմ, թե ումից եմ վարակվել . բացառիկ հարցազրույց կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ
Առավել մանրամասն՝ տեսանյութում
01 / Ապրիլ / 2020
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը՝ ուղիղ
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը՝ ուղիղ
Ուղիղ հեռարձակումը՝ 24News.am-ի
01 / Ապրիլ / 2020
ՀՀ-ից եկած Արցախի երկու քաղաքացիներ մեկուսացվել են
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Այս մասին հաղորդում է Արցախ/ Տեղեկատվական...
01 / Ապրիլ / 2020
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոլինիի հոգեհանգստի արարողությունը ներկա էր Սերժ Սարգսյանը (ֆոտո)
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոլինիի հոգեհանգստի արարողությունը ներկա է եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա եկել էր կնոջ՝ Ռիտա Սագսյանի հետ: Սերժ Սարգսյանին ուղեկցում էր ՍԴ նախագահ Հրայր...
01 / Ապրիլ / 2020
Բաց թողնված դասերը կլրացվեն հունիս-հուլիս ամիսներին․ ապրիլմեկյան այս կատակը կարող է քրեական...
Համացանցում հայտնվել է մի տեղեկանք, ըստ որի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ ապրիլի 1-ին ստորագրել է մի որոշում՝ ըստ որի՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման...