03 / Մայիս / 2024 : 15-58

Համաշխարհային բանկը $116 միլիոնով կաջակցի Հայաստանի կայուն և ներառական զարգացմանը

Համաշխարհային բանկի գլխավոր խորհուրդը հաստատել է Հայաստանին ուղղված $116 միլիոնին համարժեք գումարով աջակցելու ծրագիրը: Զարգացման քաղաքականության այս գործառնությունը իր մեջ ներառում է Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի ֆինանսավորումը՝ €92․3 միլիոնով, ինչը համարժեք է $100 միլիոնին եւ «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի» դրամաշնորհը՝ $16 միլիոն գումարի չափով։

Համաշխարհային Բանկի տվյալներով՝ բյուջետային աջակցությունը Հայաստանի կառավարությանը կօգնի ստեղծել կլիմայական դիմակայունության եւ ապագա ցնցումներից խոցելիության նվազեցման հատուկ միջոցներ։

«Զարգացման քաղաքականության այս գործառնությունն օժանդակում է Հայաստանում սոցիալական հավասարության բարելավման, մարդկային կապիտալի հզորացման, լավ կառավարման ուժեղացման եւ կլիմայի փոփոխության մեղմացման եւ հարմարվողականության խթանման համար նախատեսված բարեփոխումների փաթեթի»,- իր խոսքում նշել է Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։ Նախատեսված գործառնությունը կնպաստի բարեփոխումների հետեւյալ ոլորտներում․

• Կլիմայի փոփոխության մեղմացման եւ հարմարվողականության խթանում եւ շրջակա միջավայրի կառավարման կարգավորման դաշտի բարելավում․

• Անձանց հավասարության բարելավում եւ մարդկային կապիտալի զարգացման խթանում․

• Հակակոռուպցիոն շրջանակի հզորացում եւ արդարադատության ոլորտում արդյունավետության բարձրացում։
Դիտվել է 4050անգամ
Վերջին լուրեր