Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Մայիս / 2024 : 16-26

Արեգակի վրա մեկ օրում գրանցվել է 7 բռնկում․ Ինչպե՞ս դա կազդի Երկրի վրա

ԳԱ Կիրառական ֆիզիկայի ինստիտուտի մասնագետները մեկ օրում արեգակի վրա գրանցել են M դասի հինգ հզոր բռնկում, որոնցից ամենաթույլը համապատասխանել է M1.3 մակարդակին, իսկ ամենաուժեղը՝ M7.5-ին։ Մայիսի 5-ին, ժամը 14:00-ին, 19 րոպե տևողությամբ M7.5 բռնկում է գրանցվել արևային 3663 բծերի (N24W21) ռենտգենյան ճառագայթների տիրույթում։ Միաժամանակ արձանագրվել է X1.3 մակարդակի երկու բռնկում։ Դրանք գրանցվել են նույն օրը՝ Երևանի ժամանակով ժամը 10։01 և 15։54: Հիշեցնենք, որ արևային բռնկումները, կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից, սովորաբար բաժանվում են A, B, C, M և X դասերի: Արևային բռնկման նվազագույն դասը A0.0 համապատասխանում է Երկրի ուղեծրի ճառագայթման հզորությանը 10 նանովատտ 1 մ²-ի վրա: Դասակարգման յուրաքանչյուր հաջորդ տառին անցումը նշանակում է ճառագայթման հզորության 10 անգամ ավելացում։ Որպես կանոն, բռնկումներն ուղեկցվում են արևային պլազմայի արտանետումներով, որոնց ամպերը կարող են Երկրի վրա մագնիսական փոթորիկների առաջացման, արբանյակների և այլ էլեկտրոնային համակարգերի խափանման պատճառ դառնալ։ Աղբյուրը չի տեղեկացնում է, թե արդյոք այս բռնկումների հետևանքով Երկրի վրա մագնիսական փոթորիկ կառաջանա, թե ոչ։
Դիտվել է 5931անգամ
Վերջին լուրեր