Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Մարտ / 2020 : 21-23

Արցախի բոլոր հարազատներիս, ընկերներիս ու ծանոթներիս հորդորում եմ․
ԲՈՅԿՈՏԵ՛Ք այդ անիմաստ ընտրությունները, մԻ՛ մասնակցեք

Բժիշկ Դավիթ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Արցախի բոլոր հարազատներիս, ընկերներիս ու ծանոթներիս հորդորում եմ, եթե ուզում եք պարզապես առողջ մնալ, իսկ ոմանք՝ նաև ողջ մնալ,
ԲՈՅԿՈՏԵ՛Ք այդ անիմաստ ընտրությունները,
ՄԻ՛ մասնակցեք,
ՄԻ՛ գնացեք որևէ մարդաշատ տեղ,
ՄՆԱՑԵ՜Ք ՏԱՆԸ:
Հետո չասեք՝ բժիշկ Դավիթը չասեց:

Սա էլ մեր բարբառավ, նավսյակի.
Արցախա լոխ հարազատներիս, պարիկամությանս, հնգերուցս, ղանչանք ում անում, եթե օզում ըք առողջ ինիք, մին քանենն էլ սաղ կենան, քինամ եք էդ հավայի ընտրություններին՝ ԲՈՅԿՈՏԵՑԻ՛Ք։
Տանը կացե՛ք:
Ետավ չասիք, թա դոխտուր Դավիթը ասալ չի:

Այնուհետև հավելել է․

Սիրելի արցախաբնակ հայրենակիցնե՛ր,

COVID-19-ը թուրք չի, որ սպանես, հաղթես ու հանգիստ ապրես:
Սա թուրքից վերան ա: Սրան սպանել չկա: Սրանից ուղղակի պետք ա խուսափել, չվարակվել:

ՄՆԱՑԵ՜Ք ՏԱՆԸ:
ԲՈՅԿՈՏԵ՜Ք ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

Եթե նույնիսկ ընտրությունները չհետաձգեն, ջհանդամը, ով ուզում ա թող ընտրվի, հետո ամբողջ պատասխանատվությունն իր վրա է ընկնելու: Ամեն վարակված, ամեն մահ, հատկապես բանակում, իր խղճի վրա է լինելու:

Author's cover photo
Ամսաթիվ 29 / Մարտ / 2020 : 21-23
Հրապարակման հեղինակ՝ Անուշ Զոհրաբյան

Ելակետ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր։ Սովորել է Երևանի պետական համալսարան-ի/ԵՊՀ/ բանասիրության ֆակուլտետում, ապա կրթությունը շարունակել է նույն համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնում/Ռոմանո/՝ ստանալով մագիստրոսի որակավորում։ Լրագրության մեջ իր գործունեությունն սկսել է հեռուստատեսությունից՝ այնուհետև մուտք գործել Էլեկտրոնային լրագրության ասպարեզ։ 2014 թ-ից Հայկական տեղեկատվական կենտրոն/AIC, ԷՅ-ԱՅ-ՍԻ/ ընկերության ստեղծագործական գծով փոխտնօրենն է ։ 2015 թվականից հանդիսանում է Ելակետ լրատվական գործակալության/Yelaket.am/ գլխավոր խմբագիրը ։ 2020 թվականից «Media association» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։

Դիտվել է 34518անգամ
Վերջին լուրեր