28 / Մայիս / 2024 : 14-45
Ինչու՞ է հենց մայիսի 28-ը հռչակվել Առաջին Հանրապետության ստեղծման օր
Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդը Հայոց պատմության կարևորագույն էջերից է: Բագրատունյաց արքայատոհմ անկումից և Հայաստանի շուրջ 1000 տարի պետականությունից զուրկ լինելուց հետո ստեղծվում էր անկախ Հայաստան: Առաջին Հանրապետությունը իր գոյությամբ ճանապարհ հարթեց նաև խորհրդային և մեր օրերի Հայաստանների համար: Սակայն պետությունը մեկ օրում ստեղծվել չէր կարող։Այս
դեպքում հարց է առաջանում․ ինչո՞ւ է 1918-ի մայիսի 28-ը համարվում Հայաստանի
Հանրապետության հիմնադրման օր:
Անդրկովկասյան Սեյմը Թիֆլիսում 1918թ. մայիսի 26-ին
գումարեց իր վերջին նիստը՝ ընդունելով Անդրկովկասյան Ժողովրդական Դաշնակցային
Հանրապետության լուծարման վրացի մենշևիկների առաջարկությունը:
Հաջորդող երկու օրերին Ազգային խորհուրդը
հռչակեց Վրաստանի և Ադրբեջանի անկախությունը: Երկար վեճերից հետո Հայաստանը հռչակվեց
անկախ, մայիսի 30-ին արվեց պաշտոնական հայտարարություն, որի մեջ սակայն բացակայում
էին «անկախություն» և «հանրապետություն» բառերը:
«Անդրկովկասի
քաղաքական ամբողջության լուծարումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության
հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ՝ Հայոց ազգային խորհուրդը իրեն
հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն: Որոշ ծանրակշիռ
պատճառներով թողնելով մոտիկ օրերում կազմելու հայոց ազգային կառավարություն՝
Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝
հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար»,- ասվում էր հռչակագրում։
Սիմոն Վրացյանի
վկայությամբ այդ պահին անկախությունը բոլորի կողմից համարվում էր ահավոր մի
հեռանկար, հայ ժողովուրդը թուրքերի լծի տակ գցելու վտանգ:
Հայաստանի 1-ին Հանրապետության առաջին վարչապետը՝ Հովհաննես Քաջազնունին
Այսպիսով,
1918-ի մայիսի 28-ը համարվում է Հայաստանի անկախության հռչակման կամ Հայաստանի
Առաջին Հանրապետության հիմնադրման օր ոչ թե այն պատճառով, որ հենց այդ օրն է
ընդունվել հռչակագիր-հայտարարությունը, ոչ թե այն պատճառով, որ հայերը
Սարդարապատում և Բաշ-Ապարանում կանգնեցրին թուրքական ներխուժումը դեպի Երևան, այլ
որովհետև Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը հենց մայիսի 28-ին որոշեց Բաթում
ուղարկել նոր պատվիրակություն և արդեն Հայաստանի անունից բանակցել Օսմանյան
կայսրության հետ։
Դիտվել է
3249անգամ
Դիտեք նաև
01 / Ապրիլ / 2020
ՀՀ-ում կարող է վարակվել մարդկանց մինչեւ 4.7 %-ը
Մեդիամաքս: Օքսֆորդի համալսարանի Մարդկության ապագայի ինստիտուտի (Future of Humanity Institute) գիտնականները մոդելավորման հարթակ են գործարկել: Համադրելով տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը,...
01 / Ապրիլ / 2020
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բուժանձնակազմից աշխատանքային գործուղման են գնացել Նորք ինֆեկցիոն
Հաշվի առնելով նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը` մասնագիտական փոխօգնության շրջանակներում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը մարտ ամսից Նորք ինֆեկցիոն հիվանդանոց է գործուղել...
01 / Ապրիլ / 2020
Չգիտեմ, թե ումից եմ վարակվել . բացառիկ հարցազրույց կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ
Չգիտեմ, թե ումից եմ վարակվել . բացառիկ հարցազրույց կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ
Առավել մանրամասն՝ տեսանյութում
01 / Ապրիլ / 2020
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը՝ ուղիղ
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը՝ ուղիղ
Ուղիղ հեռարձակումը՝ 24News.am-ի
01 / Ապրիլ / 2020
ՀՀ-ից եկած Արցախի երկու քաղաքացիներ մեկուսացվել են
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Այս մասին հաղորդում է Արցախ/ Տեղեկատվական...
01 / Ապրիլ / 2020
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոլինիի հոգեհանգստի արարողությունը ներկա էր Սերժ Սարգսյանը (ֆոտո)
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոլինիի հոգեհանգստի արարողությունը ներկա է եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա եկել էր կնոջ՝ Ռիտա Սագսյանի հետ: Սերժ Սարգսյանին ուղեկցում էր ՍԴ նախագահ Հրայր...
01 / Ապրիլ / 2020
Բաց թողնված դասերը կլրացվեն հունիս-հուլիս ամիսներին․ ապրիլմեկյան այս կատակը կարող է քրեական...
Համացանցում հայտնվել է մի տեղեկանք, ըստ որի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ ապրիլի 1-ին ստորագրել է մի որոշում՝ ըստ որի՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման...
01 / Ապրիլ / 2020
Կորոնավիրուսով վարակված քաղաքացի է մահացել
Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք: Այս մասին ֆեյսուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը։
Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում...