21 / Մայիս / 2020 : 10-56

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել է 335-ով՝ հասնելով 5606-ի

 

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
 
Մայիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, որոնցից 2581-ն` առողջացած, 70-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 45822 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 335 նոր դեպք և 162 առողջացած։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 (տղամարդ), 65 (տղամարդ), 90 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 27 է։
Առողջապահության նախարարություն

Դիտվել է 17100անգամ
Վերջին լուրեր