21 / Մայիս / 2020 : 11-35

Արսեն Թորոսյանը նոր թվեր հրապարակեց կորոնավիրուսի վերաբերյալ

 

Մեկ օրվա ընթացքում ակտիվ քաղաքացիների թիվն աճել է 170-ով, ի տարբերություն երեկվա, երբ 30-ով նվազում ունեինք: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Դա նշանակում է, որ վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը 170-ով գերազանցում է ապաքինվածների թվին:

Վերջին մեկ օրում արվել է 1751 թեստավորում, ընդհանուր թեստավորումների թիվը հասնում է մոտ 46 հազարի:

Դիտվել է 48344անգամ
Վերջին լուրեր