Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Մայիս / 2020 : 12-26

270 երեխայի մոտ հաստատվել է կորոնավիրուս. երկուսի մոտ կա թոքաբորբ

«Երեխաները շատ թեթև են տանում հիվանդությունը։ Մենք երեկվա տվյալներով ունենք 270 վարակակիր երեխա, որոնցից երկուսն ունի թոքաբորբ։ Երեխա ասելով նկատի ունեմ մինչեւ 18 տարեկան պացիենտների։ Երեխաների կյանքին սպառնացող վտանգ չկա»,-ասօր մայիսի 21-ին ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Այն, որ երեխաները թեթև են տանում, դա մենք մեր սեփական փորձով տեսնում ենք, սակայն դա չի նշանակում, որ երեխաներին անհարկի պետք է վտանգի ենթարկենք»,-հավելեց նա։

Թորոսյանը նշեց, որ պետք է երեխաների հետ տնից դուրս գալիս նաև դիմակ հագցնել նրանց, և երեխաներին պետք է այդ վարքագծի կանոնը սովորեցնել փոքր հասակից:

 

Դիտվել է 116394անգամ
Վերջին լուրեր