Չեմ բացառում, որ դիմակների պարտադիր կրումը ձգվի 1 կամ 2 տարի․ Արսեն Թորոսյան

«Դիմակների կրումը պարտադիր է լինելու այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ վիրուսի տարածումը կանխելու համար, և չեմ բացառում, որ դա լինի 1 կամ 2 տարի։ Ես բազմիցս նշեմ եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք երկարատեւ պայքարի։ Այն ատամ լվանալու պես պետք է սովորույթ դառնա», - ասաց նախարարը։
Նա հիշեցրեց, որ գոյություն ունեն դիմակը ճիշտ կրելու կանոններ, որոնց հետեւելը կվազեցնի վարակման ռիսկը։ Նախարարի խոսքով՝ մարդկանց մեջ պետք է ձեւավորվի դիմակը ճիշտ կրելու մշակույթը, սովորույթը։։
Արսեն Թորոսյանի խոսքով՝ մարդիկ, ովքեր առողջական պատճառներով չեն կարող կրել դիմակներ, պետք է հսկողության տակ գտնվեն եւ աշխատավայրում այլ մարդկանց առողջությունը չվտանգեն