Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Հուլիս / 2024 : 15-52

Երևանում մագնիսական փոթորիկ է գրացնվել

Երկրի վրա մագնիսական թույլ փոթորիկ է տեղի ունեցել, և, մասնագետների վկայությամբ, այն շուեվ կսկսի էլ ավելի ուժեղանալ։Երկրի վրա սկսված մագնիսական փոթորիկը G1 դասի թույլ մագնիսական փոթորիկ է,գրանցվել է հուլիսի 30-ին, Երևանի ժամանակով 08:09-ին։ Չորեքշաբթի՝ հուլիսի 31-ին և հինգշաբթի՝ օգոստոսի 1-ին, մագնիսական փոթորիկները կարող են զարգանալ մինչև G2 միջին մակարդակ։ Space.com-ը տեղեկացրել էր, որ Արեգակի վրա M դասի բռնկումներ են տեղի ունեցել, որոնք իրենց գագաթնակետին են հասել հուլիսի 28-ին՝ վերածվելով X դասի բռնկումների։ Արեգակնային բռնկումները արեգակի մակերևույթի վրա տեղի ունեցող ժայթքումներ են, որոնք արձակում են էլեկտրամագնիսական ճառագայթման ինտենսիվ պայթյուններ: Դրանք տեղի են ունենում արեգակնային մթնոլորտում կուտակված մագնիսական էներգիան հանկարծակի ազատման արդյունքում: Արտանետված կորոնային զանգվածը երբեմն հասնում է նաև Երկիր մոլորակ՝ առաջացնելով մագնիսական փոթորիկ։
Դիտվել է 519անգամ
Վերջին լուրեր