31 / Հուլիս / 2024 : 13-43
Ես աշխարհն ընկալում եմ նորաձևության միջոցով...Կարինե Դնոյան
-Ի՞նչ է նորաձևությունը Ձեզ համար։
-Ինձ համար նորաձևությունը հագուստ կամ կոշիկ չէ: Նորաձևության միտումները ոչ միայն արտացոլում են ժամանակակից նախասիրություններն ու ճաշակները, այլև արտահայտում են մշակույթի և հասարակության էվոլյուցիան:Նորաձևությունն արտացոլում է այն ամենը, ինչ տեղի է ունենում աշխարհում: Եվ ես աշխարհն ընկալում եմ նորաձևության միջոցով: Ոչ մի թրենդ չի հայտնվում հենց այնպես,ամեն ինչ ունի իր պատճառը:Սա գլոբալ իմաստով է: Բայց եթե մյուս,այսպես ասած, կիրառական կողմից նայենք, ոճ հասկացողությունը ինձ ավելի մոտ է, քան նորաձևությունը: Ինչպես Շանելն է ասել,նորաձևությունը գալիս ու գնում է, իսկ ոճը մնում է:
-Որո՞նք են 2024 թվականի նորաձևության գլխավոր թրենդները։
-Չնայած թվում է, թե վերջերս նորաձևության միտումները փոխվում են ամեն սեզոն,2024 թվականի թրենդներից շատերը սկսվել են մեկուկես տարի առաջ:Սա թափանցիկությունն է,կաշվե հագուստը,նստեցված բաճկոններ և զգեստներ, մինիմալիզմը:Նորություններից են՝գրասենյակային կամ գործնական ոճը,բայց պարտադիր չէ գրասենյակում կրելու համար,այսպես կոչված Old Money ոճը:Չնայած oversize և լայն ուսերը դեռ նորաձև են, սակայն ավելի կանացի ուրվագիծ ունեն: Գարնանը և ամռանը թրենդային կլինեն վառ գույները՝ դեղինը, կապույտը, յասամանագույնը, կարմիրը, արծաթագույնն ու ոսկեգույնը, ինչպես միշտ սև և սպիտակը, բարդ գունային համադրությունները: Տաբատներն ու կիսաշրջազգեստները հավասարապես նորաձև են,տարբեր երկարության և ոճի,սակայն ամենամոդայիկ և անսպասելի թրենդը՝ կապրի տաբատներն են, որոնք վերադարձել են 2000-ականներից: Ամենաթրենդային դեկորատիվ էլեմենտներից են բանտերն ու ծաղիկները, որոնք ամենուր են: Ընդհանուր առմամբ ՝այս սեզոնին մոտ 20 թրենդ կա: Բայց, չնայած թրենդների բազմազանությանը, հիմնական միտումը մնում է անհատականության և ոճի միջոցով արտահայտվելու ազատության ձգտումը:
-Հագուստի ո՞ր դետալն է ամենակարևորը կնոջ զգեստապահարանում։
-Ինձ համար դրանք աքսեսուարներն են՝ զարդեր, գոտիներ, շարֆեր, պայուսակներ և կոշիկներ:Դրանք են, որ կարող են անհատականություն հաղորդել սովորական և միանման հագուստին: Հատկապես, եթե ճիշտ և քո ոճին համապատասխան ես ընտրել:
-Ովքե՞ր են Ձեզ համար ոճի իկոնաներ։
-Չկան ոճի իկոնաներ, որոնց ես կցանկանայի նմանվել:Բայց կան շատ կանայք, ովքեր ինձ շատ են դուր գալիս հենց այն պատճառով, որ նրանք շատ ներդաշնակ են և ունեն իրենց յուրահատուկ ոճը, որը երկար տարիներ չի փոխվել:Հենց դրա շնորհիվ է, որ նրանք դարձել են իկոնաներ: Օրինակ՝Audrey Hepburn, Jane Birkin, Princess Diana, Carolyn Bessete -Kennedy, Carine Roitfeld, Tilda Swinton և շատ ուրիշներ:
-Ի՞նչն է զարդարում կնոջը։
-Իմ կարծիքով՝ գեղեցիկ կեցվածքը, ժպիտը,ինքնագնահատականը:Եվ կավելացնեմ Իվ Սեն-Լորանի խոսքերը. «Նույնիսկ ամենաշքեղ հանդերձանքին անհրաժեշտ է մի կաթիլ օծանելիք,միայն նա կտա ամբողջականություն և կատարելություն,և կհաղորդի Ձեզ շարմ և հմայք»:
-Ըստ Ձեզ՝ կա՞ն ոչ կանացի մասնագիտություններ։
-Չնայած գենդերային հավասարության և ֆեմինիստական շարժումների միտումին, ես կարծում եմ, որ կանայք չպետք է զբաղվեն ֆիզիկական աշխատանք պահանջող մասնագիտություններով: Չնայած բոլորս էլ գիտենք, որ կնոջ համար անհնարին ոչինչ չկա...
-Ովքե՞ր են այսօր Ձեզ հիացնում։
-Ես, երևի, անցել եմ այն տարիքը, երբ ինչ-որ բան կամ ինչ-որ մեկը հիացմունք է առաջացնում...
Համենայն դեպս, այդպիսի կոնկրետ մարդ չկա:
-Ո՞ր հատկանիշն եք առավել կարևորում՝ խելացի՞, թե՞ զարգացած լինելը։
-Ինձ համար երկուսն էլ կարևոր են:
-Ո՞ ր հատկանիշներն են ձևավորում անհատի ոճը։
-Առաջին հերթին անհատականություն,ինքնաբավ,իրեն լավ ճանաչող մարդ:Նշանակություն ունի կենսակերպը, ինտելեկտը, դաստիարակությունը, սոցիալական կարգավիճակը: Այս ամենը ձևավորում է ճաշակն ու ոճը:
-Ի վերջո՝ ի՞նչ է ուզում կինը...
-Թող յուրաքանչյուր կին ինքը պատասխանի այս հարցին...
Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է
6126անգամ
Դիտեք նաև
21 / Ապրիլ / 2020
Խոստում տարածքների դիմա՞ց․ Ինչ փաթեթ է բանակցությունների սեղանին
Փուլային լուծման տարբերակի տրամաբանությունը մոտավորապես այսպիսինն է.
Հինգ շրջաններից դուրս են բերվում հայկական զինված ուժերը։
Դրա դիմաց հայկական կողմը ստանում է երաշխիքներ և խոստումներ առ այն, որ...
31 / Մարտ / 2020
ԱՀ նախագահական ընտրություններ. նախնական տվյալներով՝ Արայիկ Հարությունյանն առաջատար է, նրան...
06 / Մայիս / 2020
Ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ ավիացիոն իշխանություններին Եվրամիության սև ցուցակ գցելը. Հակոբ Ճաղարյան
Ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ ավիացիոն իշխանություններին Եվրամիության սև ցուցակ գցելը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
Մարտի վերջին հայտնի...
11 / Ապրիլ / 2020
Նա քթի վիրահատության առթիվ մեկ ամսից ավել անհետացել ու անտեր է թողել իր բաժին արդարադատությունը....
ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր էջում գրում է.
Առողջություն մաղթելու փոխարեն...
Ա՜յ ընկերներ, արդեն հայտնի դատավոր Աննա Դանիբեկյանին առողջություն մաղթելու փոխարեն, մի գլուխ հայհոյում,...
11 / Ապրիլ / 2020
Ովքեր մտածում են, որ կարևորը կառավարիչ լինելն ա ու կան ամեն ինչի կառավարիչներ, նրանք մոլորյալներ են
Սամվել Սողոմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
ԻՍԿ ՀԻՄԱ ԵՐԵԿՎԱ ԳՐԱՌՄԱՆՍ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ
Բոլորիս պարզ է չէ, որ բժիշկը չի կարող արդյունավետ, շեշտում եմ, արդյունավետ կառավարել լեռնահանքային կամ...
09 / Ապրիլ / 2020
Կարծում եմ Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը....
Կարծում եմ Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը:
Առաջարկը կարելի է մերժել,առաջարկը կարելի է ընդունել,առաջարկին կարելի է հզոր քաղաքական հայտարարությամբ...
09 / Ապրիլ / 2020
Քոչարյանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել է քթի վիրահատություն անել
Ներկա քաղաքական պրոցեսները և ՔԻԹԸ.
Երբ սպառվում են դատական նիստերը ձգելու բոլոր հնարավոր տարբերակները, օգնության է հասնում բժշկությունը։ Զավեշտալի է չէ՞ հնչում, բայց անհերքելի փաստ է։ Նախագահ...
09 / Ապրիլ / 2020
Վարչապետի նախկին խորհրդականը ԱԱԾ-ում հանդիպման մասին
Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՀԱՆԴԻՊՈւՄ ԱԱԾ-ում
Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության և անառողջ աժիոտաժի իմաստը:
Կարող եմ փաստել,...