Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Օգոստոս / 2024 : 15-55

Համաշխարհային տասնայկ ընկերություններ խզել են առևտրային կապերը Բանգլադեշի հետ

Զանգվածային բողոքի ցույցերից հետո, համաշխարհային առաջատար ընկերությունները զգալիորեն կրճատում են հագուստի և կոշիկի արտադրության պատվերները Բանգլադեշում և դիմում հարևան երկրների արտադրողներին։ Բողոքի ակցիաների արդյունքում զոհերի թիվն անցնում է 500-ը։ Զանգվածային ցույցերը խորապես վնաս են հասցրել համաշխարհային բրենդների վստահությունը Բանգլադեշի նկատմամբ:

«Որոշ խոշոր ապրանքանիշեր գալիք ամիսներին ակնկալվող պատվերները տեղափոխել են Հարավարևելյան Ասիայի մրցակիցների մոտ՝ խաթարելով մատակարարման առկա համաշխարհային շղթաները և վտանգելով ավելի քան 170 միլիոն բնակչություն ունեցող երկրի առաջատար արդյունաբերությունը. 2023 թվականին այն արտահանել է 47 միլիարդ դոլարի հագուստ»:Apex Footwear-ի ղեկավար, ֆրանսիական սպորտային Decathlon-ի և ճապոնական Uniqlo Fast Retailing-ի մատակարար Մամուն Ռաշիդի խոսքով՝ իսպանական և գերմանական ընկերությունները հայտնել են, որ պատվերների 40%-ն այժմ ուղղվում է դեպի Կամբոջա և Ինդոնեզիա: Նախկին վարչապետ Շեյխ Հասինայի և նրա կառավարության դեմ ուսանողների զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ այրվել են բազմաթիվ գործարաններ, այդ թվում՝ այնպիսի համաշխարհային ապրանքանիշերի մատակարարներ, ինչպիսիք են շվեդական H&M մանրածախ առևտրային ցանցը և իսպանական Zara ցանցը: Դա հանգեցրել է Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա ձմեռային մանրածախ սեզոնի համար հագուստի և կոշիկի առաքումների հետաձգմանը:
Դիտվել է 5026անգամ
Վերջին լուրեր