22 / Օգոստոս / 2024 : 13-47
                
                    
                        Կնոջը զարդարում է կրթվածությունը․ Թինա Քեյ
 
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        Ելակետ/ Yelaket.am  լրատվականի  զրուցակիցն  է  կրկեսի արտիստ, ակրոբատ  Թինա  Քեյը, որը մեզ  հետ  զրույցում  կիսեց  իր  խոհերը  կրկեսային   համարների, դժվարությունների, հայրենիքից  դուրս  ապրելու և նոր մասնագիտություն  ձեռք  բերելու  մասին:
-Դուք  առաջին  մասնագիտությամբ  կրկեսի  արտիստ  եք, նաև երգչուհի  եք,  ունեք նաև բալետմայստեր-ռեժիսորի  մասնագիտություն։ Ո՞ր մասնագիտությունն   է  Ձեզ  ավելի հոգեհարազատ։
-Ինձ սովորաբար ասում են մարդ-նվագախումբ,հետևաբար իմ կողմից ներկայացված արվեստի բոլոր ուղղությունները պետք է լինեն բարձր մակարդակի և առանց սիրո չեմ կարող այն ցուցադրել,հետևաբար սկսել եմ պարից,եկել կրկես և ավարտել երգարվեստով:
 
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        -Հետագայում  էլի  մտադրություն  ունե՞ք  նոր  մասնագիտություն  ձեռք  բերելու։
-Մարդը  քանի ապրում է, պետք  է  սովորի և ինքնազարգացմամբ  զբաղվի, ի՞նչ իմանաս՝ կյանքը  ինչե՞ր է պատրաստել  քեզ  համար:
-Կրկեսում  բավականին  ռիսկային  համարներով  եք  հանդես  եկել։ Կյանքում  էլ  եք  հաճախ ռիսկային  որոշումներ  կայացնում։
-Իմ ամբողջ կյանքը ռիսկային է եղել, և  որոշումներս և՛ կայծակնային, և՛ ռիսկային են...
-Ի՞նչ   դժվարությունների  եք  բախվել  հայրենիքից  դուրս  ապրելով։
-Առաջինը  և  ամենասարսափելին, որ դու այնտեղ ոչ ոք ես, երկրորդը՝ ընկերների բացակայություն, շփման խնդիր:
-Կազմվածքը պահպանելու  համար  հետևու՞մ  եք  որոշակի  սննդակարգի։
-Իհարկե  ոչ, ես մինչև  այսօր  դեռ  պարապում եմ, դասավանդում եմ  և պաշտում եմ քաղցրը:
 
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        -Ի՞նչն  է  կնոջը  զարդարում։
-Կրթվածությունը:
-Ո՞րն   է  այն  վայրը,  ուր  ամեն  անգամ  սիրում  եք  վերադառնալ։
-Բեմը:
-Շարունակու՞մ  եք  համագործակցել  շոու-բիզնեսի  ներկայացուցիչների  հետ:
-Հնարավորին չափով՝ այո, և՛ Մոսկվայում, և՛ Երևանում:
-Ո՞ր  կրկեսային  համարն  է  Ձեզ  համար  չգերազանցվածը։
-Կենդանավարժությունը:
-Ի՞նչն  է  Ձեզ  համար  բացարձակ  արժեք։
-Սերը, սերը  ամեն  ինչի  և  ամենքի  հանդեպ:
Նյութը  պատրաստեց  Նարինե  Պետրոսյանը:
 
                    
                    
                    
                        
                        
                    
                
            
                    Դիտվել է
                    18921անգամ
                
                
                
                
            Դիտեք նաև
                                21 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Խոստում տարածքների դիմա՞ց․ Ինչ փաթեթ է բանակցությունների սեղանին
Փուլային լուծման տարբերակի տրամաբանությունը մոտավորապես այսպիսինն է.
Հինգ շրջաններից դուրս են բերվում հայկական զինված ուժերը։
Դրա դիմաց հայկական կողմը ստանում է երաշխիքներ և խոստումներ առ այն, որ...
                            
                                31 / Մարտ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            ԱՀ նախագահական ընտրություններ. նախնական տվյալներով՝ Արայիկ Հարությունյանն առաջատար է, նրան...
                                06 / Մայիս / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ ավիացիոն իշխանություններին Եվրամիության սև ցուցակ գցելը. Հակոբ Ճաղարյան
Ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ ավիացիոն իշխանություններին Եվրամիության  սև ցուցակ  գցելը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
  Մարտի վերջին հայտնի...
                            
                                11 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Նա քթի վիրահատության առթիվ մեկ ամսից ավել անհետացել ու անտեր է թողել իր բաժին արդարադատությունը....
ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր էջում գրում է.
Առողջություն մաղթելու փոխարեն...
Ա՜յ ընկերներ, արդեն հայտնի դատավոր Աննա Դանիբեկյանին առողջություն մաղթելու փոխարեն, մի գլուխ հայհոյում,...
                            
                                11 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Ովքեր մտածում են, որ կարևորը կառավարիչ լինելն ա ու կան ամեն ինչի կառավարիչներ, նրանք մոլորյալներ են
Սամվել Սողոմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
ԻՍԿ ՀԻՄԱ ԵՐԵԿՎԱ ԳՐԱՌՄԱՆՍ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ
 Բոլորիս պարզ է չէ, որ բժիշկը չի կարող արդյունավետ, շեշտում եմ, արդյունավետ կառավարել լեռնահանքային կամ...
                            
                                09 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Կարծում եմ Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը....
Կարծում եմ Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը:
Առաջարկը կարելի է մերժել,առաջարկը կարելի է ընդունել,առաջարկին կարելի է հզոր քաղաքական հայտարարությամբ...
                            
                                09 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Քոչարյանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել է քթի վիրահատություն անել
Ներկա քաղաքական պրոցեսները և ՔԻԹԸ.
Երբ սպառվում են դատական նիստերը ձգելու բոլոր հնարավոր տարբերակները, օգնության է հասնում բժշկությունը։ Զավեշտալի է չէ՞ հնչում, բայց անհերքելի փաստ է։ Նախագահ...
                            
                                09 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                Վարչապետի նախկին խորհրդականը ԱԱԾ-ում հանդիպման մասին
Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 ՀԱՆԴԻՊՈւՄ ԱԱԾ-ում
Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության և անառողջ աժիոտաժի իմաստը:
Կարող եմ փաստել,...
                            

 
                 
                 
                 
                 
                 
                 
                
 
            