22 / Օգոստոս / 2024 : 16-13
Ընդհանրապես չեմ ընդունում դիետա ասվածը. Շաքե Հմայակյան
Ելակետ/ Yelaket.am լրատվականի զրուցակիցն է բժիշկ-բլոգեր Շաքե Հմայակյանը, որը մեզ հետ զրույցում կիսեց իր խոհերը առողջ ապրելակերպ վարելու, վիտամինների չարաշահման, սիրո և նվիրական երազանքի մասին...
-Ո՞րն է Ձեր մանկության ամենահաճելի հիշողությունը:
-Երբ ես փոքր էի,շատ էի սիրում կենդանիներին,նույնիսկ երազում էի մեծանալ և դառնալ կենդանիների պաշտպան. դա այն ժամանակ էր, երբ 6 կամ 7 տարեկան էի: Եվ ես հիշում եմ, թե որքան ուրախացա, երբ ծնողներս ինձ փոքրիկ կրիա նվիրեցին: Դա երևի այս պահին հիշածս ամենաջերմ հիշողություններից մեկն է, բայց իրականում ես շատ լավ մանկություն եմ ունեցել՝ իր ժամանակին բնորոշ դժվարություններով և բարդություններով:
-Դուք մասնագիտությամբ ճառագայթաբան եք: Ինչու՞ ընտրեցիք հենց այս մասնագիտությունը:
-Ես մասնագիտությամբ ճառագայթային ախտորոշման մասնագետ եմ, այսինքն՝ ռադիոլոգ, զբաղվում եմ համակարգչային շերտագրմամբ, օնկոլոգիական ոլորտում եմ աշխատում, հիմնականում զբաղվում եմ քաղցկեղի ստադիայի որոշմամբ: Ինչպե՞ս եմ ընտրել այս մասնագիտությունը: Ես շատ փոքր էի, երբ հիմնադրվեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը և մայրիկս էլ դարձավ տնօրենը, ես կարելի է ասել մեծացել եմ այնտեղ և կարծես թե այլ տարբերակ էլ չունեի այլ բան ընտրելու, որովհետև միշտ տեսել եմ ռադիոլոգիան, միշտ սիրել եմ և հենց այդպես էլ մասնագիտությունս ինքնըստինքյան որոշվեց:
-Դուք ՀՀ-ում առաջին բժիշկ - բլոգերն եք: Դա օգնու՞մ է Ձեզ, թե՞ խանգարում:
-Ես ավելի շատ կորակեմ ինֆլուենսերային այն գործունեությունը, որը ես ծավալում եմ համացանցում, ինֆլուենս-ազդեցություն ունենալ, իսկ ես փորձում եմ մարդկանց վրա ազդեցություն ունենալ որոշակի չափով, որպեսզի իրենք հոգ տանեն իրենց առողջության մասին:
Խանգարե՞լ...
Չեմ կարծում, որ խանգարի:Ես ինձ ավելի լիարժեք եմ զգում, երբ ողջ ծավալով կարողանում եմ օգտակար լինել մարդկանց: Ավելին ասեմ, այն ավելի շատ օգնում է, քան խանգարում: Ես կոտրել եմ այն կարծրատիպը, որ բժիշկը պիտի է միայն լինի սպիտակ խալաթով աշխատավայրում, այլ փորձել եմ այնպես անել, որ բժիշկը լինի առավել հասանելի, առավել մատչելի խոսի, առավել հասկանալի լինի իր պացիենտի համար...
-Ինչպե՞ս եք վերաբերվում տարատեսակ հիվանդությունների դեմ պատվաստմանը:
-Ես պատվաստումների մասին չեմ խոսում.դա սկզբունք է ինձ համար...
-Ի՞նչ է անհրաժեշտ առողջ ապրելակերպ վարելու համար:
-Իրականում առողջ ապրելակերպի համար առաջին հերթին անհրաժեշտ է համբերություն առաջին մեկ ամսվա ընթացքում, քանի որ եթե առաջին մեկ ամիսը կարողացար նպատակին ծառայես, հետոն շատ հեշտ է դառնում, այն արդեն քո կենսակերպն է: Դու ուղղակի արդեն ապրում ես բալանսավորված, ուշադիր ես քո սննդի և ապրելակերպի նկատմամբ: Իսկ առանց մարզվելու ես իմ կյանքը չեմ պատկերացնում:Ես պատրաստ եմ առավոտյան 6-ին արթնանամ, որ մարզվեմ:Եվ ես դա անում եմ իմ ցանկությամբ, ոչ թե ստիպելով, քանի որ դրա կարիքն իսկապես զգում եմ:
-Ի՞նչ ժանրի գրքեր եք նախընտրում կարդալ և որո՞նք են Ձեր կարդացած վերջին գրքերը:
-Կոնկրետ սիրած ժանր չեմ կարող նշել, բայց որ միստիկան միշտ անպակաս է իմ սիրելի գրքերից, դա միանշանակ էդպես է: Իմ 3 ամենասիրելի գրքերն են՝ Յոհան Վոլֆգանգ Գյոթեի «Ֆաուստ» ողբերգությունը, որը էլի եմ ուզում կարդամ, Միխայիլ Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան», որը մի քանի անգամ եմ կարդացել և Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը»:
Մի քանի ամսվա ընթացքում կարդացածս ամենատպավորիչ գրքերց նշեմ՝Վիլյամ Գոլդինգ «Ճանճերի տերը», Ջոն Ֆաուլզի «Հավաքորդը»,«Մոգը», վեպերը, Ֆրանց Կաֆկայի «Ամերիկա» վեպը և էլի շատ-շատ գրքեր:Ես հայլայթ ունեմ իմ էջում պահպանած, մարդիկ կարող են մտնել և տեսնել գրքերը, որոնք ես կարդացել եմ ու կարդում եմ:Այս պահին էլ Բորիս Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագոն» եմ կարդում:
-Ինչի՞ կարող է հանգեցնել վիտամինների չարաշահումը:
-Տարբեր վիտամինների չարաշահումը տարբեր արդյունքների կարող է բերել, բայց միանշանակ խորհուրդ կտամ իմ հայ ազգին, որ առանց բժշկի նշանակման, ինքնուրույն չորոշեն և վիտամիններ չխմեն:Մասնավորապես վիտամին D-ն, որ հիմա շատ տարածված է, այն իրենից ներկայացնում է հորմոն և չի կարելի առանց բժշկի տեղեկության խմել և տալ բալիկներին, ցանկացած դեղորայք ընդունելուց առաջ անպայման խորհրդակցեք ձեր բժշկի հետ:
-Ի՞նչն եք բացառել Ձեր սննդակարգից:
-Իրականում ես վերջերս բացառել եմ միսը իմ սննդակարգից՝ տավարի, հավի, խոզի և գառան, զուտ նրա համար, որ չեմ մարսում, բայց եթե դա չլիներ,ես միանշանակ կուտեի միս էլ, քանի որ ուտում եմ ձուկ և ծովամթերք : Երբեք չեմ սիրել բացառել որևէ բան սննդակարգից ու ամեն ինչ էլ քիչ քանակով և բալանսավորված կարելի է, խնդրում եմ մի տանջեք ձեզ ավելորդ դիետաներով, ընդհանրապես չեմ ընդունում դիետա ասվածը, ընդունում եմ առողջ ապրելակերպը, որ լինի բալանսավորված և չափի մեջ:
-Սերը հանկարծակի՞ է գալիս:
-Նայած դեպքում, նայած մարդկանց մոտ, մարդիկ կան, ովքեր երկար տարիներ լավ ընկերներ են լինում և հետո սիրահարվում են:Այնպես որ, սերը միշտ չէ, որ հանկարծակի է գալիս:
-Կարո՞ղ եք ասել,որ գտել եք Ձեր երազը:
-Այն առումով, որ ունեմ հրաշալի ընտանիք, հրաշալի տղաներ, այո՛,գտել եմ իմ երազը, բայց պետք չէ երազները սահմանափակել, պետք է անընդհատ կատարելագործել և ձգտել քո նոր ու նոր երազանքների հասնելուն, և աշխատել ինքդ քեզ վրա, թող անընդհատ նոր երազելու բաներ լինի...
-Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր որոշել են ճառագայթաբան դառնալ:
Ճառագայթային ախտորոշմամբ,եթե որոշել եք զբաղվել, սիրելի՛ ուսանողներ, նախ առաջին հերթին ասեմ, թող ձեզ չթվա, թե դա հեշտ մասնագիտություն է, որովհետև այդպիսի կարծրատիպ կա, այդպիսի միֆ կա, շտապեմ ասել, որ ռադիոլոգիան բժշկության աչքերն է և դուք եք լինելու բուժող բժիշկների, վիրաբույժների, օնկոլոգների ուղղորդող բժիշկները և բոլորը նայլու են ձեզ և սպասելու են Ձեր կարծիքին, խնդրում եմ ամենայն լրջությամբ մոտենալ այս մասնագիտությանը և շատ-շատ կարդալ արտասահմանյան գրականություն և պարտադիր լավ տիրապետել անգլերենին:
-Ո՞րն է Ձեր նվիրական երազանքը:
-Ցավոք սրտի,ես չունեմ այս պահին անձնական երազանք, քանի որ ինձ համար օրհասական է մեր երկրի վիճակը: Ես երազում եմ ունենալ ուժեղ Հայաստան, հստակ սահմաններ և երազում եմ, որ երկիրս լինի խաղաղ: Եվ կարծում եմ, եթե երկրում ամեն ինչ նորմալ է լինում, երկիրը ստաբիլ և ուժեղ է լինում, ցանկացած մտավորական և մարդ կարողանում է իր գործը գերազանց կատարել՝ ծառայելով իր ժողովրդին և իր հայրենիքին:
Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է
19299անգամ
Դիտեք նաև
21 / Ապրիլ / 2020
Խոստում տարածքների դիմա՞ց․ Ինչ փաթեթ է բանակցությունների սեղանին
Փուլային լուծման տարբերակի տրամաբանությունը մոտավորապես այսպիսինն է.
Հինգ շրջաններից դուրս են բերվում հայկական զինված ուժերը։
Դրա դիմաց հայկական կողմը ստանում է երաշխիքներ և խոստումներ առ այն, որ...
31 / Մարտ / 2020
ԱՀ նախագահական ընտրություններ. նախնական տվյալներով՝ Արայիկ Հարությունյանն առաջատար է, նրան...
06 / Մայիս / 2020
Ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ ավիացիոն իշխանություններին Եվրամիության սև ցուցակ գցելը. Հակոբ Ճաղարյան
Ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ ավիացիոն իշխանություններին Եվրամիության սև ցուցակ գցելը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
Մարտի վերջին հայտնի...
11 / Ապրիլ / 2020
Նա քթի վիրահատության առթիվ մեկ ամսից ավել անհետացել ու անտեր է թողել իր բաժին արդարադատությունը....
ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր էջում գրում է.
Առողջություն մաղթելու փոխարեն...
Ա՜յ ընկերներ, արդեն հայտնի դատավոր Աննա Դանիբեկյանին առողջություն մաղթելու փոխարեն, մի գլուխ հայհոյում,...
11 / Ապրիլ / 2020
Ովքեր մտածում են, որ կարևորը կառավարիչ լինելն ա ու կան ամեն ինչի կառավարիչներ, նրանք մոլորյալներ են
Սամվել Սողոմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
ԻՍԿ ՀԻՄԱ ԵՐԵԿՎԱ ԳՐԱՌՄԱՆՍ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ
Բոլորիս պարզ է չէ, որ բժիշկը չի կարող արդյունավետ, շեշտում եմ, արդյունավետ կառավարել լեռնահանքային կամ...
09 / Ապրիլ / 2020
Կարծում եմ Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը....
Կարծում եմ Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը:
Առաջարկը կարելի է մերժել,առաջարկը կարելի է ընդունել,առաջարկին կարելի է հզոր քաղաքական հայտարարությամբ...
09 / Ապրիլ / 2020
Քոչարյանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել է քթի վիրահատություն անել
Ներկա քաղաքական պրոցեսները և ՔԻԹԸ.
Երբ սպառվում են դատական նիստերը ձգելու բոլոր հնարավոր տարբերակները, օգնության է հասնում բժշկությունը։ Զավեշտալի է չէ՞ հնչում, բայց անհերքելի փաստ է։ Նախագահ...
09 / Ապրիլ / 2020
Վարչապետի նախկին խորհրդականը ԱԱԾ-ում հանդիպման մասին
Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՀԱՆԴԻՊՈւՄ ԱԱԾ-ում
Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության և անառողջ աժիոտաժի իմաստը:
Կարող եմ փաստել,...