21 / Սեպտեմբեր / 2024 : 11-53
Որոն՞ք էին ՀՀ անկախության երկու գլխավոր փաստաթղթերը, որոնք ծառայում էին որպես պետական ուղղենիշներ
1990թ. օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը․ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները»։Հայաստանի Գերագույն խորհուրդը սեպտեմբերի 23-ի նիստում ընդունեց Հայաստանի անկախության հռչակման մասին հետևյալ պատմական որոշումը. «Հավատարիմ մնալով Հայաստանի անկախության մասին հռչակագրին, հենվելով մարդու իրավունքների և ազգերի ազատ ինքնորոշման նորմերի վրա, նպատակ ունենալով ստեղծել ժողովրդավարական, իրավական հասարակարգ, հիմք ունենալով 1991թ. սեպտեմբերի 21-ի` ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին անցկացված հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը հռչակում է Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն»:
Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ունի երկու պատմական փաստաթուղոթ՝ օգոստոսի 23-ի Անկախության հռչակագիրը և Գերագույն խորհրդի սեպտեմբերի 23-ի որոշումը։ Այս փաստաթղթերի գործողությունը, իրավունակությունը, քաղաքական դերակատարումն անվիճելի են, դրանք արհամարհելու, ոտնահարելու յուրաքանչյուր քայլ ակնկալում է բարոյական, քաղաքական, հանրային և իրավական պատասխանատվություն:Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ուղղում խոչընդոտներն անսահման են։ ՀՀ ինքնիշխանության մարտահրավերները պայմանավորված են երկու՝ ներքին և արտաքին գործոններով:
Մենք գիտակցաբար չենք տարանջատում այդ երկու գործոնները, քանի որ դրանք հաճախ փոխկապակցված են: Վերջիններս ունեն նաև իրենց բաղադրիչները:
Հայաստանի ինքնիշխանության հնարավոր կորստի պատմական բաղադրիչը նաև ընդգծված գաղափարախոսական բնույթ է կրում, որն ամփոփված է «Հավերժ Ռուսաստանի հետ» կարգախոսում:
Հայաստանի ինքնիշխանության հաջորդ մարտահրավերը քարոզչականն է: Հայաստանի անկախությունից ի վեր Հայաստանի բոլոր դժվարությունները, որոնք հիմնականում պայմանավորված էին ղարաբաղյան պատերազմով և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջև տնտեսական կապերի փլուզմամբ, նաև՝ մեծացող սոցիալական անարդարությամբ, հասարակությանը մշտապես մատուցվել են որպես անկախության անխուսափելի հետևանքներ:
ՀՀ ինքնիշխանության հասարակական սպառնալիքներից ամենալուրջը Հայաստանից արտագաղթի ծավալների աննախադեպ աճն է:

Դիտվել է
1030անգամ
Դիտեք նաև
01 / Ապրիլ / 2020
ՀՀ-ում կարող է վարակվել մարդկանց մինչեւ 4.7 %-ը
Մեդիամաքս: Օքսֆորդի համալսարանի Մարդկության ապագայի ինստիտուտի (Future of Humanity Institute) գիտնականները մոդելավորման հարթակ են գործարկել: Համադրելով տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը,...
01 / Ապրիլ / 2020
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բուժանձնակազմից աշխատանքային գործուղման են գնացել Նորք ինֆեկցիոն
Հաշվի առնելով նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը` մասնագիտական փոխօգնության շրջանակներում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը մարտ ամսից Նորք ինֆեկցիոն հիվանդանոց է գործուղել...
01 / Ապրիլ / 2020
Չգիտեմ, թե ումից եմ վարակվել . բացառիկ հարցազրույց կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ
Չգիտեմ, թե ումից եմ վարակվել . բացառիկ հարցազրույց կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ
Առավել մանրամասն՝ տեսանյութում
01 / Ապրիլ / 2020
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը՝ ուղիղ
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը՝ ուղիղ
Ուղիղ հեռարձակումը՝ 24News.am-ի
01 / Ապրիլ / 2020
ՀՀ-ից եկած Արցախի երկու քաղաքացիներ մեկուսացվել են
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Այս մասին հաղորդում է Արցախ/ Տեղեկատվական...
01 / Ապրիլ / 2020
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոլինիի հոգեհանգստի արարողությունը ներկա էր Սերժ Սարգսյանը (ֆոտո)
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոլինիի հոգեհանգստի արարողությունը ներկա է եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա եկել էր կնոջ՝ Ռիտա Սագսյանի հետ: Սերժ Սարգսյանին ուղեկցում էր ՍԴ նախագահ Հրայր...
01 / Ապրիլ / 2020
Բաց թողնված դասերը կլրացվեն հունիս-հուլիս ամիսներին․ ապրիլմեկյան այս կատակը կարող է քրեական...
Համացանցում հայտնվել է մի տեղեկանք, ըստ որի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ ապրիլի 1-ին ստորագրել է մի որոշում՝ ըստ որի՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման...
01 / Ապրիլ / 2020
Կորոնավիրուսով վարակված քաղաքացի է մահացել
Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք: Այս մասին ֆեյսուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը։
Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում...