24 / Սեպտեմբեր / 2024 : 12-53
Ես իմ հույզերը ապրում եմ երգի միջոցով. Լուսինե Աղաբեկյան
Ելակետ/Yelaket.am լրատվականի զրուցակիցն է երգչուհի Լուսինե Աղաբեկյանը, որը մեզ հետ զրույցում կիսեց իր խոհերը մանկության ամենահետաքրքիր հիշողության, մասնագիտության, սիրո և նվիրական երազանքի մասին:
-Ո՞րն է Ձեր մանկության ամենահետաքրքիր հիշողությունը:
-Մանկությունս շատ գունավոր է անցել, հիշողությունները շատ են: Մեր բակում կազմակերպում էինք համերգներ շաբաթը երկու անգամ և բոլոր հարևանների համար հրավիրատոմս էինք պատրաստում և ուղարկում,մուտքն էլ միայն քաղրավենիքներով էր..
Շպարվում էինք մամաների պարագաներով, հագնում այդ ժամանակվա մեր ունեցած և իհարկե մամաների ունեցած ամենաբեմական հագուստը և ուրախ երեկոն պատրաստ էր...
-Ինչու՞ ընտրեցիք երգչուհու մասնագիտությունը։
-Դե ամեն բան սկսվել է 6 տարեկանից: Ինձ շատ հետաքրքիր էր , թե ինչպես են արտիստները հայտնվում հեռուստացույցի մեջ: Ու 90-ականներին շատ ավելի դժվար էր ունենալ երազանք ու գնալ դեպի այն:Ես իսկապես փոքր տարիքից մեծ ձգտումներ եմ ունեցել:Պարզապես ինձ չեմ պատկերացրել առանց երգի , մինչև այսօր...
-Արդյոք «Հայ սուպերսթար» նախագիծը որոշիչ դեր խաղաց Ձեր կարիերայում։
-Իհարկե մեծ դեր խաղաց: Այդ հարթակում կարողացա ինձ դրսևորել և կայունանալ։Շատ մեծ դպրոց էր ինձ համար: Շատ բան սովորեցի:
-Ո՞ր հատկանիշներն են առավել կարևոր երգչուհու համար։
-Լինել չափից շատ աշխատասեր, ունենալ ճաշակ և երբեք չմեծամտանալ:
-Ի՞նչն է ամենաշատը Ձեզ գերում Ձեր մասնագիտության մեջ։
-Ես իմ հույզերը ապրում եմ երգի միջոցով ,միշտ ասում եմ ,եթե ես չերգեմ, կհիվանդանամ. ամեն բան գերում է, ինչը կապված է երգի հետ:
-Իսկ ի՞նչն է ամենաշատը «կոտրում»։
-Գիտեք մոտեցումներն են այլ, ինձ չի կոտրում,սովորեցնում է, եթե նույնիսկ խնդիր է լինում:
-Սերը ու՞ժ է սիրում։
-Վստահաբար, այդպես է...
-Ո՞րն է Ձեզ համար սիրո մասին պատմող ամենալավ ստեղծագործությունը։
-Համո Սահյանի «Կգամ» բանաստեղծությունը...
-Ի՞նչ է Ձեզ այսօր անխուսափելիորեն անհրաժեշտ։
-Ինձ անխուսափելիորեն անհրաժեշտ է լինելու սեր և իմ սիրելիների ներկայությունը իմ կյանքում:
-Ո՞րն է Ձեր նվիրական երազանքը։
-Հիմա իմ միակ երազանքը խաղաղությունն է։
Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է
6479անգամ
Դիտեք նաև
21 / Ապրիլ / 2020
Խոստում տարածքների դիմա՞ց․ Ինչ փաթեթ է բանակցությունների սեղանին
Փուլային լուծման տարբերակի տրամաբանությունը մոտավորապես այսպիսինն է.
Հինգ շրջաններից դուրս են բերվում հայկական զինված ուժերը։
Դրա դիմաց հայկական կողմը ստանում է երաշխիքներ և խոստումներ առ այն, որ...
31 / Մարտ / 2020
ԱՀ նախագահական ընտրություններ. նախնական տվյալներով՝ Արայիկ Հարությունյանն առաջատար է, նրան...
06 / Մայիս / 2020
Ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ ավիացիոն իշխանություններին Եվրամիության սև ցուցակ գցելը. Հակոբ Ճաղարյան
Ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ ավիացիոն իշխանություններին Եվրամիության սև ցուցակ գցելը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
Մարտի վերջին հայտնի...
11 / Ապրիլ / 2020
Նա քթի վիրահատության առթիվ մեկ ամսից ավել անհետացել ու անտեր է թողել իր բաժին արդարադատությունը....
ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր էջում գրում է.
Առողջություն մաղթելու փոխարեն...
Ա՜յ ընկերներ, արդեն հայտնի դատավոր Աննա Դանիբեկյանին առողջություն մաղթելու փոխարեն, մի գլուխ հայհոյում,...
11 / Ապրիլ / 2020
Ովքեր մտածում են, որ կարևորը կառավարիչ լինելն ա ու կան ամեն ինչի կառավարիչներ, նրանք մոլորյալներ են
Սամվել Սողոմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
ԻՍԿ ՀԻՄԱ ԵՐԵԿՎԱ ԳՐԱՌՄԱՆՍ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ
Բոլորիս պարզ է չէ, որ բժիշկը չի կարող արդյունավետ, շեշտում եմ, արդյունավետ կառավարել լեռնահանքային կամ...
09 / Ապրիլ / 2020
Կարծում եմ Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը....
Կարծում եմ Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը:
Առաջարկը կարելի է մերժել,առաջարկը կարելի է ընդունել,առաջարկին կարելի է հզոր քաղաքական հայտարարությամբ...
09 / Ապրիլ / 2020
Քոչարյանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել է քթի վիրահատություն անել
Ներկա քաղաքական պրոցեսները և ՔԻԹԸ.
Երբ սպառվում են դատական նիստերը ձգելու բոլոր հնարավոր տարբերակները, օգնության է հասնում բժշկությունը։ Զավեշտալի է չէ՞ հնչում, բայց անհերքելի փաստ է։ Նախագահ...
09 / Ապրիլ / 2020
Վարչապետի նախկին խորհրդականը ԱԱԾ-ում հանդիպման մասին
Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՀԱՆԴԻՊՈւՄ ԱԱԾ-ում
Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության և անառողջ աժիոտաժի իմաստը:
Կարող եմ փաստել,...