Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Հոկտեմբեր / 2024 : 17-46

Որո՞նք են բլոգերության գաղնիքները

Lifestyle բլոգեր Լուսինե Սիմոնյանը և food բլոգեր Մանյա Գրիգորյանը կիսվում են իրենց ձորձով և հաջողության պատմությամբ՝ բացահայտելով, թե ինչ գաղտնիքներ կան բլոգինգի անընդհատ զարգացող աշխարհում։

«Բլոգերության հիմնական հատկանիշներից մեկն այն է, որ շատ հաճախ կոնտենտը, որի վրա բլոգերն ավելի քիչ աշխատանք է կատարում և քիչ ժամանակ է ծախսում, ունենում է ամենամեծ հաջողությունը։ Դա հատկապես վերաբերվում է տեսանյութերի տեղադրմանը» - նշում է Մանյա Գրիգորյանը։

«Քննադատող նամակները շատ հաճախ պատճառ են դառնում քո՝ սեփական կարծիքդ ավելի ազատ արտահայտելու» - իր բլոգինգի պատմության մասին խոսելիս նշում է Լուսինե Սիմոնյանը։

«Երբեմն դժվար է բլոգինգի հետ մեկ այլ աշխատանք համատեղելը, քանի որ բլոգինգը ևս, այլ մասնագիտությունների նման, ժամանակատար և աշխատատար է»։

«Գովազդային առաջարկի կամ համագործակցության ժամանակ շատ կարևոր է լինել անկեղծ, քանի որ դու պատաասխանատու ես քո արտահայտած կարծիքի համար։ Հնարավոր է նաև, որ այն պրոդուկտը կամ վայրը, որը դու գովազդում ես դուր չգա հետևորդներին, և դու պարավոր ես կապ հաստատել գովազդատուի հետ՝ խնդիրը պարզելու համար»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝
Դիտվել է 6465անգամ
Վերջին լուրեր