Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Հոկտեմբեր / 2024 : 21-25

Հայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն ստացել է Տնտեսագիտության Նոբելյան մրցանակ

Պոլսահայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն, երկու այլ տնտեսագետների հետ համատեղ, առժանացել է Նոբելյան մրցանակի՝ «ուսումնասիրության համար, թե ինչպես են ձևավորվում ինստիտուտները և ինչպես են ազդում բարգավաճման վրա» ։ Մրցանակը ներառում է 1 միլիոն դոլար դրամական պարգև, որը կկիսվի երեք հաղթողների միջև։

Նոբելյան մրցանակի արժանացած տնտեսագետները կարողացել են բացատրել, թե ինչու օրենքի թույլ գերակայություն ունեցող հասարակությունները և բնակչությանը շահագործող ինստիտուտները աճ կամ փոփոխություններ չեն առաջացնում դեպի լավը: Այն երկրները, որոնք զարգացրել են «ներառական ինստիտուտներ», ժամանակի ընթացքում դարձել են բարգավաճ, մինչդեռ «արդյունահանող ինստիտուտներ» մշակած երկրները կայուն ցածր տնտեսական աճ են գրանցել:

«Դափնեկիրները ցույց տվեցին, որ երկրների բարեկեցության տարբերությունների պատճառներից մեկը սոցիալական ինստիտուտներն են, որոնք ստեղծվել են գաղութացման ժամանակ», – նշել է կոմիտեն։
Դիտվել է 827անգամ
Վերջին լուրեր