Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Հոկտեմբեր / 2024 : 20-23

Հայաստանը դասվել է ինտերնետային ազատություն ունեցող երկրների շարքին

«Freedom on the Net 2024» զեկույցը, ուսումնասիրով 72 երկիր, բացահայտել է, որ 27 երկրներում, որոնց շարքում էր նաև Ղազախստանը, համացանցի ազատությունը նվազել է, իսկ 18-ում, որոնցից մեկն է Հայաստանը, գրանցվել է բարելավում: Չինաստանն ու Մյանման համարվել են համացանցի ազատությամբ աշխարհի ամենավատ երկրները:

Համացանցի սահմանափակման հնարավոր եղանակներից վերջին մեկ տարում Հայաստանում գրանցվել են միայն իշխանամետ մեկնաբանների կողմից առցանց քննարկումների մանիպուլացիայի դեպքեր և բլոգերների ձերբակալում՝ քաղաքական կամ սոցիալական բովանդակության պատճառով։

Վրաստանը ևս ստացել է 74 միավոր՝ նույնպես համարվելով «ազատ համացանցի» երկիր։ Արդբեջանը ստացել է միայն 34 միավոր, ինչը փաստում է երկրում համացանցային ազատության սահմանափակ լինելու մասին։ Համացանցը սահմանափակող ոչ ազատ երկրներ են նաև Թուրքիան (31 միավոր), Ռուսաստանը (20 միավոր) և Իրանը (ընդամենը 12 միավոր)։
Դիտվել է 3400անգամ
Վերջին լուրեր