Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Հոկտեմբեր / 2024 : 22-25

«OK». ամենաշատ օգտագործվող բառի պատմությունը


«OK» հապավումը մի շարք լեզուներում լայնորեն կիրառվող հապավում-բառ է, որը հանդիպում է և պաշտոնական հղղումների ժամանակ, թե աշխատանքային հանձնարարություններ ստուգելիս կամ պարզապես համաձայնություն արտահայտելիս:Բայց կար ժամանակ, որ այս բառը գույություն չուներ: Իհարկե, սա դժվար է պատկերացնել, այնպես չէ՞… Այդուհանդերձ, «OK»-ը առաջացել է միան 19-րդ դարի վերջին՝ Ամերիկայում: «OK»-ի պատմությունն այնքան էլ պարզ չէ, որքան թվում է: Դրա ստեղծման պատմությունը մինչև այսօր էլ ամբողջապես հայտնի չէ և դրա շուրջ հյուսվել են բազում ասեկոսեներ, պատմություններ ու լեգենդներ: «OK»-ն առաջին անգամ օգտագործել է բոստոնյան Morning Post թերթի խմբագիր Չարլզ Գորդոն Գրինը`1839 թվականին: Արտահայտությունն անմիջապես գրավում է նրա կոլեգաների ուշադրությունը և շուտով «OK» հապավումը հայտվում է ուրիշ հրատարակություններում, իսկ հետո ներթափանցում է նաև ամերիկական խոսակցական լեզվի մեջ:
Շատերը կարծում են, որ «OK»-ի ստեղծման «Oll Korrect», որը եկել է «all correct» արտահայտության սխալ գրելաձևից, արտահայտության հապավումը լինելու միակ ճշմարիտ տարբերակն է: Գրելաձևի նման ոչ ճիշտ տարբերն այդ ժամանակաշրջանի համար նորմալ էր դիտարկվում, քանի որ այդ ժամանակ երիտասարդների մոտ դա համարվում էր սրամտություն:«OK»-ի ճանաչելիությանը նպաստում է նաև 1840թ-ի նախագահական նախընտրական ընկերությունը: Պատճառը կայանում էր նրանում, որ ԱՄՆ-ի գործող նախագահ Մարտին Վան Բյուրենը ծննունդով Քինդերհուք քաղաքից էր և որպես կեղծանուն ընտրում է Հին Kinderhook անունը, որին հաջորդում է «Old Kinderhook is O.K.» կարգախոսը: Աստիճանաբար Վան Բյուրենի հետևորդները սկսում են ակումբներ բացել՝ դրանք անվանելով «OK»: Այսպես «OK»-ը դառնում է Ամերիկայի ամենաճանաչված ու ամենաօգտագործվող բառը և ժամանակի ընթացքում ներթափանցում է աշխարհի տարբեր լեզուներ:
Դիտվել է 19425անգամ
Վերջին լուրեր