01 / Նոյեմբեր / 2024 : 15-07
Հայերի մեծ մասի արտագաղթի պատճառը սոցիալական պայմաններն են. Արթուր Հակոբյան
Ելակետ/ Yelaket.am լրատվականի զրուցակիցն է ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգիչ Արթուր Հակոբյանը՝ Mister X-ը, որը մեզ հետ զրույցում կիսեց իր խոհերը ստեղծագործական գործունեության, արտագաղթի, հիասթափության և հայկական շոու-բիզնեսի մասին:- Տևական ժամանակ բնակվում էիք ԱՄՆ_ում։ Ի՞նչն է Ձեզ հայրենիք բերել։
-Եկել էի հայրենիք կարոտս առնելու , նաև առաջիկայում կայանալիք համերգս ծրագրավորելու համար։
-ԱՄՆ_ում ի՞նչ ստեղծագործական գործունեություն էիք ծավալում։
-ԱՄՆ-ում այնքան բաներ են եղել այս տարիների ընթացքում, որ կարճ չի լինի ասել։ Բազմաթիվ համերգներ մեծ ու փոքր սրահներում , հայտնի ու ճանաչված, ծնվել են նոր երգեր, բացել եմ XO անունով պիանո բար, որտեղ բազմաթիվ տաղանդավոր երաժիշտներ կարող էին գալ և ելույթ ունենալ..
-Ըստ Ձեզ` ի՞նչն է հայերի մեծ մասի արտագաղթի պատճառը։
-Սոցիալական պայմանները, մեծամասամբ, և դա միայն չի վերաբերվում հայերին…
-Իսկ ի՞նչն է հիասթափեցնում։
-Հիասթափեցնում է անպատժելիության մթնոլորտը. հասարակության վեհ, դարերով ձևավորված քրիստոնեական արժեքների բացակայությունն ու դեգրադացումը, ամեն ինչի հանդեպ տոլերանտությունը, անտարբերությունը, քո լավը չգնահատելուց բացի ուրիշի գունավոր վատը ձգտելն ունենալու պայքարը…
Ու էսպես...
-Ի՞նչ փնտրում տղամարդիկհարաբերություններում։
-Չգիտեմ , մարդիկ տարբեր են, բայց, հավանաբար, կոմֆորտ մեծ հաշվով, խաղաղություն, հավատարմություն...
-Ի՞նչը Ձեզ այսօր դուր չի գալիս հայկական շոու_բիզնեսում։
-Պահանջարկ -առաջարկ կանոնը։ Չնայած դեմ չեմ ,բայց կուզեի ստեղծվեին գործեր, որ ճաշակ թելադրեին, ոչ թե ինչ- որ մեկի ճաշակով երգ գրեին:
-Ի՞նչն է սիրո և ատելության արանքում։
-Կյանքը, համբերությունը…
-Կենցաղը սպանու՞մ է սերը։
-Այո, եթե հիմքը թույլ է, եթե ի սկզբանե ուրիշ արժեքների վրա է ստեղծվել այդ սերը:
-Ի՞նչն է Ձեզ այսօր պակասում իրապես երջանիկ լինելու համար...
-Մենք պիտի գոհանանք այն ամենով, ինչ ունենք և տեսնենք այն երջանկությունը ,որ Աստված այսպես թե այնպես տվել է մեզ։ Կյանքը կամ մարդը կատարյալ չէ ու միշտ էլ ինչ -որ բան կպակասի, պետք է ապրել, սիրել , կարեկցել, համբերել, լինել այն մեկը , որի պակասը կա աշխարհում երջանկությունը շատացնելու համար։
Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է
8803անգամ
Դիտեք նաև
21 / Ապրիլ / 2020
Խոստում տարածքների դիմա՞ց․ Ինչ փաթեթ է բանակցությունների սեղանին
Փուլային լուծման տարբերակի տրամաբանությունը մոտավորապես այսպիսինն է.
Հինգ շրջաններից դուրս են բերվում հայկական զինված ուժերը։
Դրա դիմաց հայկական կողմը ստանում է երաշխիքներ և խոստումներ առ այն, որ...
31 / Մարտ / 2020
ԱՀ նախագահական ընտրություններ. նախնական տվյալներով՝ Արայիկ Հարությունյանն առաջատար է, նրան...
06 / Մայիս / 2020
Ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ ավիացիոն իշխանություններին Եվրամիության սև ցուցակ գցելը. Հակոբ Ճաղարյան
Ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ ավիացիոն իշխանություններին Եվրամիության սև ցուցակ գցելը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
Մարտի վերջին հայտնի...
11 / Ապրիլ / 2020
Նա քթի վիրահատության առթիվ մեկ ամսից ավել անհետացել ու անտեր է թողել իր բաժին արդարադատությունը....
ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր էջում գրում է.
Առողջություն մաղթելու փոխարեն...
Ա՜յ ընկերներ, արդեն հայտնի դատավոր Աննա Դանիբեկյանին առողջություն մաղթելու փոխարեն, մի գլուխ հայհոյում,...
11 / Ապրիլ / 2020
Ովքեր մտածում են, որ կարևորը կառավարիչ լինելն ա ու կան ամեն ինչի կառավարիչներ, նրանք մոլորյալներ են
Սամվել Սողոմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
ԻՍԿ ՀԻՄԱ ԵՐԵԿՎԱ ԳՐԱՌՄԱՆՍ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ
Բոլորիս պարզ է չէ, որ բժիշկը չի կարող արդյունավետ, շեշտում եմ, արդյունավետ կառավարել լեռնահանքային կամ...
09 / Ապրիլ / 2020
Կարծում եմ Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը....
Կարծում եմ Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը:
Առաջարկը կարելի է մերժել,առաջարկը կարելի է ընդունել,առաջարկին կարելի է հզոր քաղաքական հայտարարությամբ...
09 / Ապրիլ / 2020
Քոչարյանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել է քթի վիրահատություն անել
Ներկա քաղաքական պրոցեսները և ՔԻԹԸ.
Երբ սպառվում են դատական նիստերը ձգելու բոլոր հնարավոր տարբերակները, օգնության է հասնում բժշկությունը։ Զավեշտալի է չէ՞ հնչում, բայց անհերքելի փաստ է։ Նախագահ...
09 / Ապրիլ / 2020
Վարչապետի նախկին խորհրդականը ԱԱԾ-ում հանդիպման մասին
Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՀԱՆԴԻՊՈւՄ ԱԱԾ-ում
Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության և անառողջ աժիոտաժի իմաստը:
Կարող եմ փաստել,...