Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Նոյեմբեր / 2024 : 20-20

Իլոն Մասկը պաշտոն է զբաղեցնելու ԱՄՆ կառավարությունում

Ինչպես հայտնել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր և ղեկավարը Իլոն Մասկը կգլխավորի ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE) Հանրապետական կուսակցության նախնական ընտրություններում առաջադրված Վիվեկ Ռամասվամի հետ միասին։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Իլոն Մասկը` հայրենասեր Վիվեկ Ռամասվամիի հետ համատեղ կղեկավարի Կառավարության արդյունավետության վարչությունը։ Այս 2 մեծ ամերիկացիները կաշխատեն ապահովելու, որ նոր վարչակազմը ազատվի բյուրոկրատիայից, նվազի ավելորդ կարգավորումները, կրճատվեն անիմաստ ծախսերը և վերակառուցվեն դաշնային գործակալությունները:Նոր գերատեսչությունն իր խորհրդատվական գործառույթներով կլինի առանձնացած Սպիտակ տնից, սակայն կհամագործակցի տան հետ, ինչպես նաև բյուջեի կառավարման վարչության հետ՝ լայնամասշտաբ կառուցվածքային բարեփոխումների և կառավարության համար առավել ձեռնարկատիրական մոտեցում ստեղծելու համար։ Մասկը և Ռամասվամին այս աշխատանքը կիրականացնեն մինչեւ 2026 թվականի հուլիսը։
Դիտվել է 3556անգամ
Վերջին լուրեր