Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Դեկտեմբեր / 2024 : 17-53

Ինչպե՞ս տարբերակել հավաստի տեղեկությունը՝ կեղծից

Երբեմն համացանցում հանդիպում ենք չափից դուրս «արտահայտիչ» գրություններ, որոնց հիմնական նպատակը հանրության լայն շրջանակներում խուճապ և տագնապ առաջացնելն է, ինչպես նաև տարածել կեղծ և հստակ նպատակներ հետապնդող տեղեկատվություն: Նման հաղորդագրությունների ազդեցությունից խուսափելու համար և ոչ հավաստի տեղեկությունները տարբերակելու համար անհրաժեշտ է՝

1. Արհամարհել ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ ԳՐՎԱԾ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:
2. Խուսափել ակնհայտորեն photoshop-ի ենթարկված նկարներից:
3. Ուշադիր ընթերցել տեքստը․ շատ ուղղագրական սխալներն ու հայերենին խորթ շարահյուսական կառույցները վկայում են նյութի կեղծ լինելու մասին: Հաճախ նման տեքստերը հրապարակվում են թշնամիների կողմից։
4. Ստուգել կայքի և տրված ինֆորմացիայի աղբյուրը․ թշնամին հաճախ ավելորդ և երբեմն անտեսանելի տառեր է ավելացնում մեզ ծանոթ կայքի հասցեի մեջ՝ ստեղծելով կայքի կեղծ կրկնօրինակը:
5. Որևէ տեղեկություն կարդալիս փնտրել այլ աղբյուրներ, որոնք նույնպես գրեն են այդ տեղեկության մասին, քանի որ որքան շատ աղբյուրներ տարածեն նույն տեղեկությունը, այդքան ավելի շատ է իսկության հավանականությունը:
6. Ուշադի՛ր ընթերցել տեքստի յուրաքանչյուր հատված․ Մի՛ սահմանափակվեք միայն ենթավերնագրերով: Վերջիններիս նպատակն է գրավել ընթերցողի ուշադրությունը և հուզական ուժեղ երանգ հաղորդել: Հաճախ պատահում է այնպես, որ վերամբարձ ենթավերնագրերի ներքո փուչ տեքստեր են՝ այլ բովանդակությամբ։
7. Անգամ մի թեթև կասկած ունենալու դեպքում չկիսվել և չտարածել հաղորդագրությունը:
Դիտվել է 2028անգամ
Վերջին լուրեր