Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Դեկտեմբեր / 2024 : 15-49

Նախատեսվում է Հայաստանում աշխատանքային օրերը դարձնել 7-ժամյա

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քննարկման է դրել աշխատաժամանակը 8 ժամից 7 ժամ դարձնելու նախագիծը։ Նշվում է նաև, որ առաջարկի ընդունման դեպքում աշխատավարձները կպահպանվեն։
Նախագծի առաջադրման հիմնական պատճառներից է տեխնոլոգիաների զարգացումը, և, ավտոմատացման շնորհիվ, բազմաթիվ գործընթացների պարզեցումը։ Զարգացումները հնարավորություն են տալիս երկրներին կրճատել իրենց աշխատաժամերը և աշխատանքային գործընթացը դարձնել ավելի ճկուն։ Օրենքի ընդունումը մի շարք երկրներում արդեն ապացուցել է իր արդյունավետությունը։«Աշխատանքային ժամերի կրճատումը կարող է բարձրացնել արտադրողականությունը՝ աշխատողների ավելի արդյունավետ աշխատանքի միջոցով», գրված է նախագծի մեջ։
Դիտվել է 6961անգամ
Վերջին լուրեր