22 / Մայիս / 2020 : 10-10

 
Ադրբեջանը զոհաբերեց մեկ գեներալի, երկու գնդապետի, մեկ փոխգնդապետի և մեկ մայորի. Հովհաննիսյան
 

Ադրբեջանը զոհաբերեց մեկ գեներալի, երկու գնդապետի, մեկ փոխգնդապետի և մեկ մայորի հանուն Ղազախստանի հետ դրական հարաբերությունների պահպանման։ 2020թ․-ի ապրիլի վերջերին հայտնի դարձավ, որ միջադեպ է տեղի ունեցել Կասպից ծովում և ղազախ սահմանապահները գնդակահարել են սահմանը խախտած մեկ ադրբեջանցի ձկնորսի, իսկ երկուսին՝ վիրավորելով ձերբակալել։ Նրանք Նեֆտչլանի շրջանից էին։ Այս միջադեպի պատճառով Ադրբեջանի ներսում բավականին հակասական տրամադրություններ ստեղծվեցին, քանի որ ղազախ սահմանապահները ձկնորսին գնդակահարել էին հենց գլխից, այսինքն, կրակել էին սպանելու նպատակով։ Ադրբեջանում կարծում էին, որ սա բարեկամ երկրին հարիր քայլ չէ։

Բաքվի բռնապետը հայտնվել էր անելանելի վիճակում, քանի որ այդ կրակոցներն ուղիղ իրեն էին վերաբերվում, բայց չէր կարող հարաբերություն փչացնել Ղազախստանի հետ։ Այսպիսով, որոշում է կայացվել, որ պետական սահմանային ծառայության պետի տեղակալ գեներալին ձերբակալեն կաշառք ստանալու մեղադրանքով։ Իբրև թե ձկնորսները գեներալին կաշառք են տվել, որպեսզի չեզոք ջրերում զբաղվեն ձկնորսությամբ։ Սակայն , պարզվում է, որ ձկնորսների գործն այնքան եկամտաբեր է, որ կաշառք չեն տվել միայն գեներալին, այլ նաև մի քանի գնդապետի, փոխգնդապետի, մայորի․․․

Ահա Ղազախստանի հետ հարաբերություններն ինչ արժեք ունեցան ադրբեջանցի բարձրաստիճան սահմանապահ սպաների համար։

Փորձագետ Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է 102180անգամ
Վերջին լուրեր