Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Փետրվար / 2025 : 18-40

Երևանը տարածաշրջանի ամենաթանկ քաղաքն է օտարերկրացիների համար

Mercer-ի հրապարակած վարկանիշային ցանկի համաձայն՝ Երևանը դարձել է օտարերկրացի մասնագետների համար տարածաշրջանի ամենաբարձր ծախսերով քաղաքը։ Աշխարհի 226 քաղաքների շարքում Երևանը զբաղեցնում է 156-րդ տեղը, թեև նախորդ տարվա համեմատ 15 հորիզոնականով նահանջել է։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանում այն շարունակում է մնալ առաջատար։ Բաքուն դասվել է 171-րդ, իսկ Թբիլիսին՝ 188-րդ հորիզոնականում։ Ընդհանուր առմամբ, աշխարհում օտարերկրացիների համար կյանքի ծախսերով առաջատար են Հոնկոնգը, Սինգապուրը և Ցյուրիխը, մինչդեռ առավել մատչելի քաղաքների թվում են Իսլամաբադը, ինչպես նաև Նիգերիայի Լագոսն ու Աբուջան։ Տարբեր տարածաշրջաններում քաղաքական անկայունությունը և հակամարտությունները մեծ ազդեցություն են թողնում կյանքի ծախսերի վրա, այդ թվում՝ բնակարանների վարձավճարների և կոմունալ ծառայությունների գների բարձրացմանը։ Միևնույն ժամանակ, միջազգային աշխատողների ֆինանսական կայունությունը զգալիորեն կախված է ինֆլյացիայից և տարադրամի փոխարժեքների տատանումներից։
Դիտվել է 1138անգամ
Վերջին լուրեր