Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Մարտ / 2025 : 15-03

«Մարդը չի կարող առաջ գնալ, եթե նա իր արմատները ուրանում է և բաց է թողնում անցյալի թելը»․ Անի Կարապետյան

Yelaket լրատվականի «Թոփ թմաներ» հաղորդաշարի շրջանակներում, հաղորդավար Դիանա Գրիգորյանը հյուրընկալել է լրագրող, վլոգեր Անի Կարապետյանին, ով խոսում է ազգային ինքնության, հայկական մշակույթի ու արժեքների պահպանման, ինչպես նաև որակյալ կրթական ու մշակութային բովանդակության ստեղծման կարևորության մասին։

Խոսելով հայրենիքի և ազգային ինքնության մասին, Անի Կարապետյանը նշեց․ «Ես փորձում եմ հային հիշեցնել իր ով լինելը, իր գենը, և դա մատուցել ամենագեղեցկ ձևով։ Մարդը չի կարող առաջ գնալ, եթե նա իր արմատներին ուրանում է և բաց է թողնում անցյալի թելը»։

«Վալենտինը մերը չէ, Սուրբ Սարգիսն է մերը։ Այո, Վալենտինը մարկետինգի միջոցով տարածվել է, բայց մենք ունենք մեր տոնը։ Սա մենք պետք է հստակ հասկանանք, որպեսզի չկորցնենք մեր հայկական դիմագիծը»։
Հայաստանյան սոցիալական ցանցերում հայտնիների ծավալած գործունեության մասին վլոգերը նշում է․ «Մեր ազգի մասին խոսելը հայելու նման է․ դու ասում ես այն, ինչ դու ես։ Իմ կարծիքով՝ հայ ազգը ուժեղ է, խելացի է, ստեղծող է, ինչ որ տեղ միամիտ է, և այն որակավորումները, որոնք մարդիկ տալիս են ազգին, դա բնորոշ է ողջ մարդկությանը և ազգություն չի ճանաչում»։


«Շատ կարևոր է մեր երկրում լավ կոնտենտ ստեղծելը։ Մենք փոքր երկիր ենք, ունենք խնդիր, շրջապատված ենք թշնամիներով և պետք է խելացի լինենք և կրթենք։ Եվ որքան շատ լինեն որակյալ կոնտենտ մատուցողները, այնքան շատ մենք կհաղթենք և ավելի ուժեղ սերունդ կունենանք, իսկ դա օդի և ջրի պես կարևոր մի բան է»։


Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝
Դիտվել է 4255անգամ
Վերջին լուրեր