Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Մարտ / 2025 : 16-50

Ոսկու գինը սահմանում է պատմական ռեկորդ՝ հասնելով 3000 դոլարի


Մարտի 14-ին ոսկու գինը շարունակեց բարձրանալ՝ մեկ տրոյական ունցիայի համար հասնելով 2996 դոլարի, ինչը նոր պատմական առավելագույնն է։ Նախորդ օրը՝ մարտի 13-ին, Նյու Յորքի Comex բորսայում ապրիլյան ֆյուչերսների գինը բարձրացել էր 1,22%-ով՝ հասնելով 2982,79 դոլարի, իսկ առևտրի ընթացքում գրանցվել էր 2984,36 դոլարի ցուցանիշ, ինչը ևս ռեկորդային էր։

Ավստրալիայի Macquarie Group-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ մինչև երրորդ եռամսյակը ոսկու գինը կարող է հասնել 3500 դոլարի։

Ըստ մասնագետների, այս աճը պայմանավորված է ոչ միայն ներդրումային պահանջարկով, այլև ֆիզիկական շուկայում՝ զարդերի, ձուլակտորների և մետաղադրամների նկատմամբ մեծ հետաքրքրությամբ։
Դիտվել է 12493անգամ
Վերջին լուրեր