Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Մարտ / 2025 : 13-53

Ամուսնության մեջ ամենակարևորը հարգանքն է միմյանց նկատմամբ. Գոհար Ջավուկցյան

Ելակետ/Yelaket.am լրատվականի զրուցակիցն է երգչուհի Գոհար Ջավուկցյանը, որը մեզ հետ զրույցում կիսեց իր խոհերը «4 տարբերակ» խմբի, ԱՄՆ_ում ապրելու,երգարվեստի, սիրո և երջանկության մասին:


-Ինչու՞ որոշեցիք ապրե լ ԱՄՆ_ում։

-Անկեղծ ասած՝ երբեք չեմ պլանավորել և չեմ մտածել, որ ես պետք է ապրեմ ԱՄՆ_ում, ուղղակի ես էլ չհասկացա ,թե ինչպես ստացվեց,կարծես Աստված վերևից ինձ վերցրեց և Հայաստանից տեղափոխեց այստեղ: Շատ հապճեպ և պատահական ստացվեց իմ տեղափոխվելը, անկեղծ՝ բացարձակ միտում չունեի և չէի պլանավորել ԱՄՆ գալու, բայց ճակատագրի բերումով հայտնվեցի այստեղ:

-Ձեզ մեծ ճանաչում բերեց «4 տարբերակ» խումբը։ Կարոտու՞մ եք այդ շրջանը...

-«4տարբերակը» ինձ համար զուտ պրոյեկտ չէ,դա իմ կյանքն է,իմ անցած շատ մեծ ու լուրջ ճանապարհն է,որին ես ամբողջ կյանքս շնորհակալ կլինեմ,երախտապարտ կլինեմ,շնորհակալ եմ Աստծուն,որ ես երբևիցե իմ կյանքում ունեցել եմ այդ ժամանակաշրջանը, որ աշխատել եմ «4տարբերակ» խմբում, այո, ես շատ-շատ եմ կարոտում մեր այդ ժամանակները, մեր ուրախ և տխուր օրերը, մեր փորձերը, մեր «4տարբերակը» որպես այդպիսին շատ-շատ եմ կարոտում, իմ աղջիկներին եմ շատ կարոտում, թեև Գոհար Հովհաննիսյանը ևս ԱՄՆ-ում է, մի փոքր ինձ հեշտ է, բայց անկախ ամեն ինչից այդ ժամանակաշրջանը շատ-շատ կարոտում եմ:
-Ո՞վ է երգարվեստում Ձեր ուսուցիչը։
-Հայկական իրականությունում իմ ուսուցիչը որպես զուտ վոկալի մասնագետ եղել է Արմանուշ Լևոնովնան՝ Արմանուշ Հակոբյանը, որի մոտ ես պարապել եմ, ձայնային մշակումներ եմ արել, բայց որպես բեմական արտիստ, բեմական մարդ լինելու իմ ամենամեծ ուսուցիչը եղել է Արթուր Գրիգորյանը, իր տված,իր փոխանցած ամեն ինչը ես մինչև այսօր հիշում եմ,ամեն բառը,ամեն ձեռքի շարժումը,ամեն ինչը,որ ես պիտի անեի, այսօր հիշում եմ և շարժվում եմ Արթուր Գրիգորյանի արտիստ դրված դպրոցով :Արթուր Գրիգորյանն է ինձ դարձրել այսպիսին, ես դա երբեք չեմ մոռանա և մինչև կյանքիս վերջ պետք է ասեմ,որ իր նման ուսուցիչ ունենալն ու իր հետ աշխատելը մեծագույն երջանկությունն է:

-Ինչպիսի՞ մշակութային առանձնահատկություններ եք տեսնում։
-Շատ տարբեր են մշակութային առանձնահատկությունները ԱՄՆ_ում և Հայաստանում, մենք ավելի պահպանողական ենք, ԱՄՆ-ում մշակույթը լրիվ այլ է, որովհետև որպես այդպիսին ամերիկացի ազգ չկա,իրենք խառն են,ամեն մեկը բերում է իր հետ իր ազգային միտումը այստեղ ՝երաժշտության մեջ, դրա համար շատ տարբեր է, չես կարող ասել այստեղ կան բազմաթիվ- բազմաժանր երաժշտություն՝ սևականների, լատինոների, հայերի, չինացիների: Այստեղ ամեն ինչը խառնված է իրար,չես կարող ընդգծել,բայց քանի որ ես ապրում և աշխատում եմ հայկական միջավայրում:ԱՄՆ_ում տարբեր են երաժշտական յուրահատկությունները,բայց քանի որ այս վերջին ժամանակները Երևանից և Հայաստանից շատ մարդ է եկել, բերել են իրենց հետհայկական նոր կուլտուրան, պահպանում ենք մեր հինը, մեր նորը,քայլել նաև ժամանակին համահունչ,ինչ-որ առանձնահատկություններ,չկան այդպիսին՝տարբերվող:


-Սերը Ձեզ անսպասելի՞ այցելեց։
-Շատ լավ հարց էր:
Չէ,անսպասելի չէր և այնպես էլ չէր,որ ասեմ երկար ժամանակ տևեց, ուղղակի հայտնվեց մի մարդ, որ ասաց,որ մենք պետք է ապրենք միասին: Այդպես ստեղծվեց մեր ընտանիքը, որի հիմքում դրվեց սերը և հարգանքը միմյանց նկատմամբ: Բայց անսպասելի չէր, որովհետև միանգամից չէր ու կամաց-կամաց,փոքրիկ քայլերով գնացինք առաջ դեպի մեծ սեր...
-Ո՞ր իրադարձությունն է բախտորոշ նշանակություն ունեցել Ձեր կյանքում։
-Նայած որ տեսակետից վերցնենք բախտորոշ նշանակություն,երբ ես իմ ներկայիս ամուսնու հետ հանդիպում էի դեռ Հայաստանում,ես իրեն ասացի,որ պետք է գնամ Ամերիկա,երևի այդ պահին նա կտրուկ որոշում կայացրեց ,պետք է ինքն էլ գա այստեղ և պետք է ապրենք միասին և կազմենք ընտանիք:Ես չգիտեի,եթե ես մնայի Հայաստանում՝ ի՞նչ կլիներ. միգուցե հենց դա էր մեր ճակատագիրը որոշողը:

-Ի՞նչն է ամուսնության մեջ ամենակարևորը։
-Ամուսնության մեջ ամենակարևորը հարգանքն է միմյանց նկատմամբ,միմյանց աշխատանքի նկատմամբ,միմյանց՝անհատական՝որպես մարդ վերաբերմունքը,որ չկոտրես դիմացինին,սարքես քեզ հարմար,այլ ընդունես նրան իր ամեն ինչով,իհարկե եթե դա կրիտիկական չէ, ընդունես իրեն իր բոլոր հատկություններով և փորձես հասկանալ,թե դու ինչպես կարող ես ապրել իր բոլոր հատկություններով, որոնք քոնից տարբեր են: Տեղեր կա՝ լռես, տեղեր կա՝ափերիցդ դուրս գաս,բայց ժամանակին կարողանաս ետ գալ քո ափերի մեջ:
-Ո՞րն է երջանկության Ձեր բանաձևը։
-Տարբեր մարդիկ տարբեր կերպ են գտնում իրենց երջանկության բանաձևը, իմ երջանկության բանաձևը ներկայիս պահին և մինչև կյանքիս վերջ կլինի առողջ,ամուր ընտանիք,առողջ հարաբերություններ,աշխատանք,ֆինանսական կայունություն ունենալը:Դա է երջանկության բանաձևը,որ կարողանաս ճիշտ ժամանակին ընտանիքիդ հետ շատ ժամանակ անցկացնել,որ կարողանաս քո եսը չտրորել, գնահատված լինել քո ընտանիքի մեջ. դա է երջանկության բանաձևը:

-Ո՞րն է Ձեր նվիրական երազանքը։
-Գիտեք,չգիտեմ ինչի ես իմ կյանքում հրաժարվել եմ շատ մեծ ու գլոբալ երազանքներ ունենալ և դա վատ է,բայց իմ կյանքի ամենաբաղձալի երազանքը երեխա ունենալն էր,և փառք Աստծո,շնորհակալ եմ Աստծուն,որ ես այսօր ունեմ երեխա,և ապրում եմ, վայելում եմ, արարում եմ, շնչում եմ իմ երեխայի հետ, դա ինձ համար ամենակարևոր երազանքն է իմ կյանքում,որ ես դառնամ մայր և կարողանամ մի փոքրիկի շուրթերից լսել՝մամա...


Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 3622անգամ
Վերջին լուրեր