Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Մարտ / 2025 : 14-57

Երբեք չեմ պահել դիետա․ Վարդուհի Ալեքսանյան

Ելակետ/Yelaket.am լրատվականի զրուցակիցն է պարուհի Վարդուհի Ալեքսանյանը, որը մեզ հետ զրույցում իր խոհերը կիսեց ԱՄՆ_ում ապրելու, մասնագիտական առաջընթացի, պարի, սիրո և երջանկության մասին:
-Պարը Ձեզ համար արվեստ է, աշխատանք, թե՞ կենսակերպ։
-Պարը ինձ համար արվեստ էր, որը դարձավ սիրելի աշխատանք, այնուհետև՝ կենսակերպ:


-Դուք բնակվում եք ԱՄՆ_ում։ Կա՞ն մշակութային դժվարություններ, որոնց բախվել եք որպես արտիստ։
-ԱՄՆ-ում որպես արտիստ չեմ բախվել մշակութային դժվարությունների, քանի որ պարարվեստը լեզու, կրոն չի ճանաչում:Հակառակը, հայտնվում ես մշակութային մեգապոլիսում, որտեղ հոսանքի արագությամբ պետք է սովորես առաջ գնալ:
-Մասնագիտական առաջընթաց ունեցա՞ք ԱՄՆ_ում։
-Ամեն տարի, ամեն ամիս,ամեն օր: Այստեղ սովորում ես երկար և կարճ նպատակներ պլանավորել և հասնել հաջողության: Այն, ինչ ունեցել եմ Հայաստանում, երբեք այստեղ չի լինի և նույն հակառակը: Շնորհակալ եմ մասնագիտական և պրոֆեսիոնալ աճի համար ԱՄՆ_ին և ստեղծված իրավիճակներին:

-Ո՞րն է եղել Ձեր անմոռանալի ելույթը։
-Երբ մասնագիտական կարիերայի տասնամյակն էի նշում այն բեմում, որտեղ 10-ը տարի բացարձակ չեմպիոն եմ եղել: Իսկ այդ օրը ողջ ստադիոնը եկել էր միայն մեր զույգին դիտելու համար: Կենսագրության մեջ մի գեղեցիկ հրավառություն էր:
-Ինչերի՞ց եք զրկվել հանուն մասնագիտության։

-Վերջին զանգ չեմ գնացել, քանի որ մրցումների էի, իմ հասակակիցների հետ ուղղակի ժամանակ չեմ ունեցել անցկացնեմ թե՛ դպրոցական, թե՛ ուսանողական տարիներին:
-Կազմվածքը պահպանելու համար հետևո՞ւմ եք որոշակի սննդակարգի։

-Երբեք չեմ պահել դիետա, քանի որ սպորտային պարերով բարդ կորդինացիոն շարժումների միջոցով ամենագեղեցիկ և կանացի սլացիկ մկաններն ես ունենում: Իսկ տարիներ անց այն պահպանում ես յոգայի միջոցով:

-Այնտեղ, որտեղ սեր կա,վաղ թե ուշ բաժանու՞մ էլ կլինի։
-Սակայն և նորը կրկին կծնվի և այդպես շարունակ...
Իսկ եթե սիրում ես և սիրված ես, այն հավերժ էլ կմնա:
-Ի՞նչն է մարդկանց իրար հետ կապող ամենաամուր կամուրջը։
-Քիմիան,սերը,հարգանքը,աստղերը:

-Հեռավորությունը խանգարու՞մ է իրական ընկերությանը։
Իրական ընկերության մեջ ոչ հեռավորությունը, ոչ էլ ժամանակը կարող է խանգարել,ուղղակի պետք է պահել և փայփայել:

-Ինչպիսի՞ն է երջանիկ ընտանիքի Ձեր պատկերացումը։
Երբ յուրաքանչյուրը առողջ,երջանիկ է, սիրված, գնահատված, ընդունված և պահանջված միմյանց կողմից:
-Վերջին տարիներին փոխվե՞լ է ժամանակակից պարի հանդեպ մարդկանց մոտեցումը։
-Շատ...
Օտարացել ենք գեղագիտական և էսթետ արվեստից: Տիկ տոկի և կարատեի մակարդակի վարժությունների կոմպլեքս է տարածվել,և ով ասես մի քանի րոպեում կարող է պարուհի անվանել իրեն:Դասականի և կլասիկի ծարավ է:

-Ինչն է Ձեզ համար բացարձակ արժեք։
-Հայրենիքը,ընտանիքը:


Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 8090անգամ
Վերջին լուրեր