Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Մարտ / 2025 : 14-23

Գրող լինելը հիվանդություն է․ Գրիգ

Ելակետ/Yelaket.am լրատվականի զրուցակիցն է արդի հայ արձակագիր Գրիգը, որը մեզ հետ զրույցում կիսեց իր խոհերը պատմվածքների առաջին գրքի, հերոսների, արվեստի և սիրո մասին:

-Գրող լինելը առաքելությու՞ն է,թե՞ ընտրություն:
-Այժմ կասկած չունեմ՝ հիվանդություն է։

-Ովքե՞ր են Ձեր պատմվածքների հերոսները:
-Չերևացող մարդիկ երևի։

-Ձեր պատմվածքների առաջին գիրքը, որում զետեղված են 20 պատմվածքներ, կոչվում է «Հիսուսի կատուն»:Ինչու՞ ընտրեցիք այդ խորհրդանշական վերնագիրը:
-Տարօրինակ վերնագիր է՝ հարցեր, վեճեր հրահրող, ինձ դուր է գալիս։

-«Պուճուր» մարդը ապրու՞մ է մեր մեջ:
-Այո, բայց նաև ամենուր է։

-Երբևէ ունեցել եք հոգու դատարկություն և ինչպե՞ս եք այն լցրել:
-Նման դեպքերում ինձ միայն գրելն է փրկում։

-Ո՞ր բառերն են արժեզրկվել:
-Մտքիս առաջինը «հերոս» և «դավաճան» բառերը եկան։

-Առհասարակ լավ արվեստը չպիտի՞ հասանելի լինի բոլորին:
-Ես կասեի՝ մտածել ստիպող արվեստը. այն հասանելի է, պարզապես մարդիկ հեշտ հաճույքներ են փնտրում, և, առհասարակ, մտածել այդքան էլ չեն սիրում։

-Որքա՞ն է ապրում սերը:
-Եթե այս հարցը ակտուալ է, ուրեմն այն,անշուշտ, մի օր դադարում է ապրել։

-Գրողը պետք է մոլի ընթերցասեր լինի:
-Գրողը չի սիրում պիտիներ։

-Ինչի՞ մասին է երազում Գրիգը:
-Զինադադարի ինքս ինձ հետ։


Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:

Դիտվել է 1084անգամ
Վերջին լուրեր