Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Ապրիլ / 2025 : 11-35

Երեխաների իրավունքների պաշտպանությունը մեդիա լուսաբանման ընթացքում․ Ռուբինա Պետրոսյան

Yelaket լրատվականի «Թոփ թմաներ» հաղորդաշարի շրջանակներում, հաղորդավար Դիանա Գրիգորյանը հյուրընկալել է իրավաբանական գիտությունների թեկնածու, իրավապաշտպան, «Լույս ու սեր իրավունքների պաշտպանություն» ՀԿ–ի ղեկավար Ռուբինա Պետրոսյանին։ Սույն թվականի ապրիլի 15-ին, «Անի Գրանդ» հյունանոցում տեղի կունենա ՀԿ-ի կազմակերպած «Երեխաների իրավունքների պաշտպանությունը մեդիա լուսաբանման ընթացքում» թեմայով պանելային քննարկումը:


Հաղորդաշարի ընթացքում Ռուբինա Պետրսյանը խոսել է սոցիալական հարթակներում երեխաների անվստանգությունը, նրանց անձնական տվյալների տարածումը կանխելու մասին, որոնք երբեմն նույնիսկ խախտվում են քաղաքական տարբեր կառույցների մակարդակով։

«Մեդիան, ԶԼՄ-ները այն կարևոր ինստիտուտներն են, որոնք որ առաջնային նշանակություն ունեն ցանկացած կարևորության խնդրի բարձրաձայնման և հնարավոր լուծմում գտնելու տեսանկյունից, որովհետև երբեմն հանրային հնչաղություն հաղորդելը այս կամ այն խնդրին բարցարձակապես միակ եղանակն է՝ խնդրի վրա բևեռելու պատկան մարմինների ուշադրությունը»։

Խոսելով ծնողների կողմից երեխաների անձնական ինֆորմացիայի տարածման վտանգների մասին՝ Ռուբինա Պետրսյանը նշում է․

«Ծնողների կողմից երեխաների անձնական ինֆորմացիան և լուսանկարները համացանցում տարածելու երևույթը կոչվում է "sharenting"։ Առաջին հերթին՝ դուք երեխային զրկում եք սեփական ինքնությունը հետագայում ձևավորելու հնարավորությունից։ Այդ պահին որևէ մեկը չգիտի՝ իր մանկահասակ երեխան չափահասության հասնելուց հետո արդյո՞ք հաշտ կլինի այդ նկարի հրապարակման հետ։ Ամերիկյան հայտազոտությունները ցույց են տալիս, որ հաճախ ծնողների կողմից հրապարակված լուսանկարները շատ լավ աղբյուր են դառնում մանկապիղծների համար, ովքեր վերցնում են նկարները, հրապարակում բազմաթիվ կայքերում, դրանցով ստանում զգալի եկամուտ և հետագայում նաև երեխաների համար ֆիզիկական վտանգների սպառնալիք են ստեղծում։»։


Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝

Դիտվել է 2830անգամ
Վերջին լուրեր