14 / Ապրիլ / 2025 : 15-54
                
                    
                        Ֆինլանդիան՝ երջանկության առաջատար. իսկ որտե՞ղ է Հայաստանը
 Ֆինլանդիան արդեն ութերորդ տարին անընդմեջ ճանաչվում է որպես աշխարհի ամենաերջանիկ երկիրը՝ կրկին գլխավորելով 2025 թվականի World Happiness Report զեկույցի վարկանիշային աղյուսակը։
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        
Ֆինլանդիան արդեն ութերորդ տարին անընդմեջ ճանաչվում է որպես աշխարհի ամենաերջանիկ երկիրը՝ կրկին գլխավորելով 2025 թվականի World Happiness Report զեկույցի վարկանիշային աղյուսակը։ Երջանկության վարկանիշը հիմնվում է վերջին երեք տարիների ընթացքում մարդկանց կյանքի ընդհանուր գնահատականների միջին վրա՝ հաշվի առնելով վեց առանցքային չափորոշիչ՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ, սոցիալական աջակցություն, առողջ կյանքի տևողություն, անձնական ազատություն, բարեգործության մակարդակ և կոռուպցիայի ընկալում։ Այս մեթոդը թույլ է տալիս գնահատել ոչ միայն նյութական բարեկեցությունը, այլև մարդկանց սուբյեկտիվ բավարարվածությունն ու ապրելու որակը։ 
Ցուցակի վերին հորիզոնականներում գերակշռում են սկանդինավյան երկրները։ Ֆինլանդիային հաջորդում են Դանիան, Իսլանդիան, Շվեդիան և Նիդեռլանդները։ Տասնյակում ընդգրկվել են նաև Կոստա Ռիկան, Նորվեգիան, Իսրայելը, Լյուքսեմբուրգը և Մեքսիկան։ 
Հայաստանը 2025-ին զբաղեցնում է 87-րդ տեղը։ Նախորդ տարիներին Հայաստանի դիրքերը եղել են՝ 2021-ին՝ 88-րդ, 2022-ին՝ 81-րդ, 2023-ին՝ 83-րդ, իսկ 2024-ին՝ 82-րդ։ Այս տվյալները վկայում են, որ վերջին երեք տարիներին երկրի վարկանիշը գրեթե անփոփոխ է մնացել՝ առանց էական բարելավման կամ նվազման։ Հայաստանը և Վրաստանը ցածր միավորներ են գրանցել հատկապես կյանքի որակի գնահատման և սոցիալական աջակցության առումներով, մինչդեռ Ադրբեջանը զգալիորեն հետ է մնում նաև կոռուպցիայի վերահսկման ցուցանիշով։ 
Վարկանիշի վերջին տեղերում այս տարի կրկին Աֆղանստանն է, որին հաջորդում են Սիեռա Լեոնեն, Լիբանանը, Մալավին և Զիմբաբվեն։ 
Առաջատար երկրները․ 
1. Ֆինլանդիա 
2. Դանիա 
3. Իսլանդիա 
4. Շվեդիա 
5. Նիդեռլանդներ 
6. Կոստա Ռիկա 
7. Նորվեգիա 
8. Իսրայել 
9. Լյուքսեմբուրգ 
10. Մեքսիկա 
 Տարածաշրջանային դիրքերը․
87. Հայաստան
91. Վրաստան
106. Ադրբեջան
                    
                    
                    
                    
                    
                        
                        
                    
                
            87. Հայաստան
91. Վրաստան
106. Ադրբեջան
                    Դիտվել է
                    6998անգամ
                
                
                
                
            Դիտեք նաև
                                01 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            ՀՀ-ում կարող է վարակվել մարդկանց մինչեւ 4.7 %-ը
Մեդիամաքս: Օքսֆորդի համալսարանի Մարդկության ապագայի ինստիտուտի (Future of Humanity Institute) գիտնականները մոդելավորման հարթակ են գործարկել: Համադրելով տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը,...
                            
                                01 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի բուժանձնակազմից աշխատանքային գործուղման են գնացել Նորք ինֆեկցիոն
Հաշվի առնելով նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը` մասնագիտական փոխօգնության շրջանակներում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը  մարտ ամսից  Նորք  ինֆեկցիոն հիվանդանոց  է գործուղել...
                            
                                01 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Չգիտեմ, թե ումից եմ վարակվել . բացառիկ հարցազրույց կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ
Չգիտեմ, թե ումից եմ վարակվել . բացառիկ հարցազրույց կորոնավիրուսով վարակված պացիենտի հետ
 
 
Առավել մանրամասն՝ տեսանյութում
                            
                                01 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը՝ ուղիղ
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոլինիի հոգեհանգստյան արարողությունը՝ ուղիղ
Ուղիղ հեռարձակումը՝ 24News.am-ի
                            
                                01 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            ՀՀ-ից եկած Արցախի երկու քաղաքացիներ մեկուսացվել են
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ առայսօր հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Այս մասին հաղորդում է Արցախ/ Տեղեկատվական...
                            
                                01 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոլինիի հոգեհանգստի արարողությունը ներկա էր Սերժ Սարգսյանը (ֆոտո)
Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանա Կաոլինիի հոգեհանգստի արարողությունը ներկա է եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա եկել էր կնոջ՝ Ռիտա Սագսյանի հետ: Սերժ Սարգսյանին ուղեկցում էր ՍԴ նախագահ Հրայր...
                            
                                01 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Բաց թողնված դասերը կլրացվեն հունիս-հուլիս ամիսներին․ ապրիլմեկյան այս կատակը կարող է քրեական...
Համացանցում հայտնվել է մի տեղեկանք, ըստ որի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր՝ ապրիլի 1-ին ստորագրել է մի որոշում՝ ըստ որի՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման...
                            
                                01 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                Կորոնավիրուսով վարակված քաղաքացի է մահացել
Նորք  ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք: Այս մասին ֆեյսուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը։
 Նորք  ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում...
                            

 
                 
                 
                 
                 
                 
                 
                
 
            