Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Հունիս / 2025 : 14-17

Ինձ համար կնոջ զարդը իր յուրահատկությունն է. Սոֆյա Դիլանյան


Ելակետ/Yelaket.am լրատվականի զրուցակիցն է սոցիոլոգ, միջոցառումների կազմակերպիչ Սոֆյա Դիլանյանը, որը մեզ հետ իր զրույցում կիսեց իր խոհերը նորաձևության, ոճի, միջոցառումների կազմակերպման և ստեղծագործական աշխատանքների մասին:

-Ի՞նչ է նորաձևությունը Ձեզ համար։
-Նորաձևությունն ինձ համար շատ յուրահատուկ մի բան է։ Այն սազելու մասին է առաջնահերթ։

-Միջոցառումների կազմակերպման ոլորտում ի՞նչն է այժմ նորաձև, ի՞նչ է պահանջում նորաձևության միտումներին հետևող մարդը։
-Իհարկե,մեր երկրում իր սպեցիֆիկան կա միջոցառումների մեջ։ Առանց վարանելու կարող եմ ասել, որ Հայաստանի միջոցառումները,օրինակ,
կտրուկ տարբերվում են Ռուսաստանի կամ ԱՄՆ- ի միջոցառումներից, իհարկե, խոսքս հայերի մասին է։ Ես կարող եմ փաստել, որ մի մշակույթ է ձևավորվել և դա լավ է,վատ բան չեմ տեսնում։

-Դուք մշտապես աչքի եք ընկնում Ձեր ինքնատիպ ոճով։ Ամեն անգամ ստեղծագործական աշխատանք կատարելիս ինչի՞ց եք ոգեշնչվում։
-Գիտեք,երևի ինքնատիպ լինելը մանկուց է գալիս,բայց ես ինքնամփոփ չեմ, չեմ սիրում մեկուսանալ։Սիրում եմ վառ գույներ,որակյալ երաժշտություն և փորձում եմ մի փոքր արվեստի շունչ մտցնել,թեկուզ փոքրիկ։

-Հագուստի ո՞ր դետալն է ամենակարևորը։
-Իմ համար գլխազարդերն են,գլխարկները տարբեր ոճերի,ձևերի և գույների։
-Ո՞ր հատկանիշներն են ձևավորում անհատի ոճը։
-Ես, օրինակ, չունեմ սլացիկ մարմին,դրա պատճառով էլ չեմ կրում կիպ հագուստ կամ կարճ կիսաշրջազգեստներ, փորձում եմ փակել ավելորդությունները ճիշտ ընտրված հագուստով։ Կամ ակցենտ դնել մի մեծ անսեսուարի վրա։

-Որ՞ոնք են 2025 թվականի նորաձևության գլխավոր թրենդները։
-Թրենդ բառը չեմ սիրում,մ իշտ անտիթրենդ եմ եղել։Անկեղծ,դա է իմ սկզունքը։

-Ի՞նչն է զարդարում կնոջը։
-Ինձ համար կնոջ զարդը իր յուրահատկությունն է և ոչ մեկի չնմանվելը ։Ես սիրում եմ այն կանանց, ովքեր գնահատում են իրենք իրենց առհասարակ։ Չեմ սիրում շաբլոն դարձած արտաքինը`փոքր քիթ,մուգ մազ,ուռած շրթունքներ։ Սիրում եմ տարբերվող կանանց։

-Ըստ Ձեզ` տղամարդիկ կնոջ հետ ծանոթանալիս առաջինը ի՞նչն են նկատում։
-Իրենց պիտի հարցնեք, կարծում եմ։ Տղամարդիկ անկասկած շատ տարբեր ճաշակ ունեն։ Շատ ժամանակ ինձ համար անհասկանալի,բայց մյուս կողմից,իրենք էլ մեզ հաճախ չեն հասկանում մեր ընտրության մեջ։Սա դարերով չլուծվող հարց է ։ Բայց ես սիրում եմ,երբ կինը խելացի է, դատարկ չի։

-Ո՞ր դիզայներն է Ձեր սիրելին`որպես կերպար։
-Ես շատ հավանում եմ Կարոլինա Հեռեռային , նա իմ համար «old money» ոճի մարմնավորումն է։ Բայց միաժամանակ շատ եմ սիրում Muglerin, ով, ցավոք մահացավ ։

-Ո՞ր նորաձևության բրենդը երբեք չի կորցնում իր արդիականությունը։
Chanel
Dior
Hermes

-Ո՞ր դերասանուհին է կանացիության և զգացմունքայնության խորհրդանիշը։
-Ես սիրում եմ մի փոքր ուրիշ արտաքինով դերասանուհիներին, ֆրանսիացի դերասանուհի`Իզաբել Աջանին կամ Էմանուէլ Բեառը,հիմա ուրիշ գեղեցկության չափանիշներն են ակտուալ։ Ես ընդունում եմ դրանք,բայց իմը չեն։

-Ի վերջո՝ի՞նչ է ուզում կինը։
-Սիրված լինել և գնահատված։Բայց ամեն կին իր երջանկությունը յուրովի է ընկալում:

Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 2884անգամ
Վերջին լուրեր