10 / Հուլիս / 2025 : 15-15
Խոսքերը գերում են մեր միտքը,մեղեդին`մեր սիրտը․ Արմեն Մարտիրոսյան


_Ինչպիսի՞ հատկանիշներով պետք է օժտված լինի լավ երաժիշտը:
-Որպեսզի լինել լավ կամ վատ երաժիշտ, պետք է նախ և առաջ լինել երաժիշտ: Երաժշտությունը լեզու է, մարդկային հոգու, սրտի լեզուն է: Ինչպես ցանկացած այլ լեզու պահանջում է գոնե տարրական գիտելիք այդ լեզվի քերականության մասին կամ գոնե տարբերել նոտաները,հարմոնիաները ,ունենալ տարրական երաժշտական գիտելիք,հասկանալ ռիթմը և ժամանակը,հասկանալ մյուս երաժիշտների հետ համագործակցելու եզրերը:Այդ բազային,հիմնական գիտելիքը թույլ է տալիս երաժշտին շատ արագ աճել այն պահից,երբ երաժիշտը ընտրում է իր համար արտահայտման ձև,այս դեպքում ձայն,որը նույնպես գործիք է:Լավ երաժիշտը,իհարկե օժտված է աշխատասիրությամբ,տաղանդով և կրթությամբ:
-Ի՞նչն է ձեզ ոգեշնչում ստեղծագործելիս։
-Ստեղծագործելուց առաջ ինձ պետք է պարզ միտք՝չծանրաբեռնված առօրյա հոգսերով,հավասարակշռված հանգիստ վիճակ:Ցավոք սրտի,գնալով ավելի քիչ ժամանակ է մնում մարդուն այս արագ զարգացող ժամանակում , հենց որ կապույտ երկինք է ուղեղիդ մեջ, ցանկացած բան կարող է ոգեշնչել՝ բնությունը, գեղեցիկ խոսքերը, լավ մարդիկ, բարությունը: Ինձ մարդկային բարությունը շատ է ոգեշնչում, որը գնալով պակասում է այս աշխարհում, և ցանկացած բան,գեղեցիկ մտքեր, որոնք գալիս են միայն, երբ որ ամենօրյա ժամանակավոր հոգսերը քեզ լքում են:

-Երաժշտությունը պե՞տք է կրթող ու դաստիարակող լինի։
-Ինքնին երաժշտությունը նախ մաքրում,սրբում է մարդու և՛ հոգին, և՛ միտքը, բերում է իր սկզբնական վիճակին, ինչպես մարդը աշխարհ է գալիս միամիտ, մաքուր:Վերջին շրջանի հետազոտությունը ապացուցել է,որ երաժշտությունը ուղղակիորեն գրավում է մեր ամբողջ ուղեղը:Եթե մարդ ուղղակի տասը րոպե դիմանալ և լսի որևէ երաժշտություն,ապա տասներորդ րոպեից հետո կլանված կլինի երաժշտությամբ:Այլևս ոչ մի բան իրեն չի խանգարի:Եվ այդ առումով և՛ կրթում է,և՛ դաստիարակում:
-Կա՞ երգի սխալ գործիքավորում։
-Իհարկե կա:Ամենակոպիտ սխալը,որ հանդիպել եմ կյանքում, ռիթմի և տեմպի ընտրությունն է,դե մնացածը արդեն ճաշակի հարց է:Միշտ ասել եմ ու կասեմ,եթե երգը երգ է,շատ դժվար է այդ երգը փչացնել սխալ գործիքավորմամբ,դա թյուր պատկերացում է,որ երգը կարելի է բարձրացնել կամ փչացնել սխալ գործիքավորմամբ,ինչքան պիտի փչացնես,որ լավ երգը կորչի:Լավ երգը միշտ փայլում է:

-Ի՞նչն է հանդիսատեսին գերում երգի մեջ` խոսքերը, թե՞ մեղեդին։
-Խոսքերը գերում են մեր միտքը,մեղեդին՝մեր սիրտը:Դրանք միասին են գործում:
-Սիրում եք շրջագայել։ Իր ներսում ճամփորդողը, ի վերջո, աշխա՞րհն է շրջում։
-Ես սիրում եմ շրջագայել,որովհետև այն սնում է իմ մեջ ստեղծագործական միտքը:Ինչքան հեռու,անծանոթ տեղ գնաս,այնքան թարմ վերադառնում ես և գալիս են անսպասելի մտքեր,որ չեն կարող գոյանալ միշտ նույն միջավայրում և պատահական չէ, որ արվեստագետները սիրել են շրջել աշխարհով մեկ;

- «Հայաստանը դու ես»: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ստեղծագործության ուղերձը ։
-Այս երգի մեսիջը պարզ է միանգամից:Ամեն հայ Հայաստանի մասնիկ է իրեն համարում իր գործով,իր ամենօրյա աշխատանքով,ոչ թե միմյանց քննադատելով առավոտից մինչև երեկո:Ես ինձ համարում եմ Հայաստան,Հայաստանը ես եմ,դու ես,մյուսն է.այսպես է ստեղծվում Հայաստանը իբրև պետություն,երկիր...
- «Կարմիր,կապույտ,ծիրանագույն» երգն արժանացել է «Տարվա լավագույն երգ» մրցանակին։ Մրցանակը ստանալիս ի՞նչ էմոցիաներ ունեցաք,կարևորո՞ւմ եք տարատեսակ պարգևներն ու մրցանակները։
-Շատ հետաքրքիր պատմություն էր կապված այդ երգի հետ:Շատ կարճ ժամանակ էր մնացել,դա կարծեմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար էր,հերթական դրամահավաքի, և պետք էր մի ինչ-որ նոր բան,պարզապես եկավ կարգախոսը՝ ես սիրում եմ իմ երկիրը և ինքս որոշեցի, որ դրոշը պետք է լինի կարմիր,կապույտ,ծիրանագույն,հատկապես ծիրանագույն, ոչ թե նարնջագույն, որովհետև նարինջ չի աճում Հայաստանում: Այն մինիմալիզմ էր, էքսպերիմենտ էր ինձ համար, լրիվ նորություն, շատերը չէին հասկանում,զարմացած ինձ էին նայում դեռ երբ որ բեղմնավոր վիճակում էր երգը:Բայց արի ու տես,որ սիրվեց: Այնպես որ ես դա համարում եմ իմ կողմից քաղաքացիական պարտքի լիարժեք կատարում և դրանով հպարտանում եմ:

-Ո՞րն է սիրո Ձեր բնորոշումը։
-Ինձ համար սերը ռետրոսպեկտիվ հետադարձ հասկացություն է, այսինքն պետք է ճամփա անցնես իր բոլոր դժվարություններով,բոլոր հակասություններով, և մի օր հետ նայելով,կարող ես հասկանալ,այո,ես սիրում եմ քեզ,ես սիրվել եմ,ես սիրվում եմ...
Շատ ավելի լայն հասկացողություն է սերը:Սիրահարվածությունը ՝ոչ, այս պահին լինում է, զգում է մարդը: Պոետները մարդկության դարավոր պատմության մեջ երգել են, խոսել են, դա սիրահարվածությունն է , սերը մեծ աշխատանք է,երկու էակ անցնում են մեծ ճանապարհ, որ պահեն իրենց ընտանիքը:
-Ո՞րն է աշխարհի ամենակատարյալ ձայնը։
-Ինձ համար լռությունը ամենակատարյալ ձայնն է,որովհետև լռության ժամանակ ներսումս երաժշտական նոր գաղափարներ են ծնվում և դրանցով ավելի մեծ աղմուկ եմ ավելացնում աշխարհի մեջ:
_Ու՞ր են տանում Ձեզ Ձեր երազանքները։
-Լավ հարց է...
Ինչ-որ լավ տեղ են տանում,բայց ես այդ տեղի մասին չեմ մտածում,մտածում եմ,որ չդադարեն այդ երազանքները,որովհետև համարում եմ,որ մարդը մահանում է ,երբ դադարում է երազել,քանզի մարդը ֆիզիկապես գուցե չմահանա,բայց երբ դադարում է երազել,արդեն չեղած մարդու պես է,պարզապես ապրում է իր օրերը՝ոչինչ չփոխելով այս աշխարհում:Ցանկացած մեծ բան,որը ստեղծում է մարդը և իր միջավայրն է փոխում,այդ մեծ բաները ծնվում են երազանքներից,այնպես որ մի՛ դադարեք երազել:
Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:

Դիտվել է
2587անգամ
Դիտեք նաև
21 / Ապրիլ / 2020
Խոստում տարածքների դիմա՞ց․ Ինչ փաթեթ է բանակցությունների սեղանին
Փուլային լուծման տարբերակի տրամաբանությունը մոտավորապես այսպիսինն է.
Հինգ շրջաններից դուրս են բերվում հայկական զինված ուժերը։
Դրա դիմաց հայկական կողմը ստանում է երաշխիքներ և խոստումներ առ այն, որ...
31 / Մարտ / 2020
ԱՀ նախագահական ընտրություններ. նախնական տվյալներով՝ Արայիկ Հարությունյանն առաջատար է, նրան...
06 / Մայիս / 2020
Ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ ավիացիոն իշխանություններին Եվրամիության սև ցուցակ գցելը. Հակոբ Ճաղարյան
Ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ ավիացիոն իշխանություններին Եվրամիության սև ցուցակ գցելը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
Մարտի վերջին հայտնի...
11 / Ապրիլ / 2020
Նա քթի վիրահատության առթիվ մեկ ամսից ավել անհետացել ու անտեր է թողել իր բաժին արդարադատությունը....
ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր էջում գրում է.
Առողջություն մաղթելու փոխարեն...
Ա՜յ ընկերներ, արդեն հայտնի դատավոր Աննա Դանիբեկյանին առողջություն մաղթելու փոխարեն, մի գլուխ հայհոյում,...
11 / Ապրիլ / 2020
Ովքեր մտածում են, որ կարևորը կառավարիչ լինելն ա ու կան ամեն ինչի կառավարիչներ, նրանք մոլորյալներ են
Սամվել Սողոմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
ԻՍԿ ՀԻՄԱ ԵՐԵԿՎԱ ԳՐԱՌՄԱՆՍ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ
Բոլորիս պարզ է չէ, որ բժիշկը չի կարող արդյունավետ, շեշտում եմ, արդյունավետ կառավարել լեռնահանքային կամ...
09 / Ապրիլ / 2020
Կարծում եմ Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը....
Կարծում եմ Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը:
Առաջարկը կարելի է մերժել,առաջարկը կարելի է ընդունել,առաջարկին կարելի է հզոր քաղաքական հայտարարությամբ...
09 / Ապրիլ / 2020
Քոչարյանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել է քթի վիրահատություն անել
Ներկա քաղաքական պրոցեսները և ՔԻԹԸ.
Երբ սպառվում են դատական նիստերը ձգելու բոլոր հնարավոր տարբերակները, օգնության է հասնում բժշկությունը։ Զավեշտալի է չէ՞ հնչում, բայց անհերքելի փաստ է։ Նախագահ...
09 / Ապրիլ / 2020
Վարչապետի նախկին խորհրդականը ԱԱԾ-ում հանդիպման մասին
Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՀԱՆԴԻՊՈւՄ ԱԱԾ-ում
Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության և անառողջ աժիոտաժի իմաստը:
Կարող եմ փաստել,...