22 / Մայիս / 2020 : 13-49

Իրականում մի քանի ամսից ամեն ինչ լավ չի լինելու. Արսեն Թորոսյանը՝ կորոնավիրուսի մասին

 «Մենք երկար պետք է պատրաստվենք վարակի օղակները կոտրելով: Դա պետք է անենք այնքան ժամանակ, քանի դեռ բոլորը չեն վարակվել ու լավացել՝ անխուսափելի մահերով, կամ չունենք ուղիղ ազդող դեղամիջոց, որը հորիզոնում չի երևում: Կամ էլ պատվաստանյութ պետք է լինի, որը փրկություն կլինի: Սակայն մոտակա 1-2 տարում պատվաստանյութ ունենալու հույսերը շատ փոքր են»,- Հանրային խորհրդի առցանց նիստում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Թորոսյանի խոսքերով, նույնիսկ, եթե պատվաստանյութ լինի, դրա փորձարկման համար ժամանակ է պետք. «Ես սա ասում եմ, որպեսզի մենք չպատկերացնենք, որ մի քանի ամսից ամեն ինչ լավ է լինելու, իրականում ամեն ինչ լավ չի լինելու: Լինելու է կամ այսպես, կամ հարաբերականորեն լավանա, կարող է շատ վատանա»:

 

Դիտվել է 100265անգամ
Վերջին լուրեր